Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուսական զենքից «ինչ-որ բան» արդեն ձեռքբերվել է (տեսանյութ)

Սեպտեմբեր 10,2016 16:29

Սեյրան Օհանյանը չմանրամասնեց, թե կոնկրետ ինչ

ՀՀ ԶՈՒ սպառազինության եւ ռազմական տեխնիկայի ձեռքբերումները, արդիականացումը գտնվում են ՀՀ ռազմաքաղաքական ղեկավարության ուշադրության ներքո: Այս մասին այսօր Տնտեսագիտական համալսարանում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Սեյրան Օհանյանը. «Պլանային բոլոր միջոցառումներն իրականացվում են»:

Նրա վստահեցմամբ` քառօրյա պատերազմից հետո համապատասխան հետևություններ են արվել: Ինչ վերաբերվում է վարկով գնվելիք ռուսական զենքին, Օհանյանի խոսքով. «Թող ժողովուրդը չմտահոգվի, մենք այդ ուղղությամբ համապատասխան աշխատանք ենք տանում: Թե ինչ ձեռք կբերենք ու որ ժամկետներում, թույլ տվեք մասնագետները զբաղվեն»:

Հարցին ինչ-որ բան արդեն ձեռքբերվե՞լ է, Օհանյանը պատասխանեց` «Այո»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930