ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնակատար Արմեն Մուրադյանը երբեք չի աշխատել Կարեն Կարապետյանի հետ:
Aravot.am-ի դիտարկմանը` Կարեն Կարապետյանը կտրուկ որոշումներով է հայտնի, ժամանակին Երևանի քաղաքապետի պաշտոնից հրաժարական տվեց, ուստի ինչպե՞ս է պատկերացնում իր աշխատանքը նոր վարչապետի հետ, պարոն Մուրադյանն այսպես արձագանեց. «Հարցերը հասցեական ուղղեք: Ծրագրեր պետք է ներկայացնել, ոչ թե անձերով առաջնորդվել: Առողջապահությունը ծրագրային ոլորտ է, բժիշկ-հիվանդ հարաբերություններն են, որ անձնավորված են»:
Դառնալով Կարեն Կարապետյանին` պարոն Մուրադանը նշեց. «Երբևէ չեմ աշխատել նրա հետ: Ինչ վերաբերում է հետագա աշխատանքին, ապա մոտ ժամանակներս դուք ավելի ինֆորմացված կլինեք»:
Նախարարը հավաստիացրեց, որ կգործադրի բոլոր հնարավոր ջանքերը, որպեսզի իր նախաձեռնած որեւէ ծրագիր հետագայում չտապալվի. «Նոր կառավարությանը, իհարկե, պետք է մեր ծրագրերը ներկայացնենք, իսկ թե ով կլինի այդ ծրագրեր իրականացնողը, արդեն կառավարություն ձեւավորողը կորոշի՝ նորանշանակ վարչապետը»:
Կարդացեք նաև
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ