«Բոլորս գիտենք, թե ինչպես է ձեւավորվում կառավարությունը: Սպասենք ձեւավորմանը»,-Կառավարությունում սպասվող փոփոխություններին անդրադառնալով` այսօր Տնտեսագիտական համալսարանում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Սեյրան Օհանյանը:
Խոսելով Հովիկ Աբրահամյանի հրաժարականի մասին` նա ասաց. «Յուրաքանչյուր անձ իր գործունեության համար է պատասխանատու: Հովիկ Աբրահամյանն իր ելույթի ժամանակ ամեն ինչի մասին խոսեց»:
Aravot.am-ի հարցին` ճիշտ են մամուլում շրջանառվող տեղեկություններն այն մասին, որ Սեյրան Օհանյանը պատրաստվում է կուսակցություն ղեկավարել, վերջինս պատասխանեց. «անհեթեթ հարցեր մի տվեք»:
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ