Կիրակի Տորոնտոյի կինոփառատոնին կկայանա Քըրք Քըրքորյանի հովանավորությամբ նկարահանված «Խոստում» (The Promise) ֆիլմի պրեմիերան՝ Քրիտիան Բեյլի և Օսկար Այզաքի մասնակցությամբ: Ֆիլմը նկարահանվել է ռեժիսոր Թերի Ջորջի կողմից, սաունդթրեքի հեղինակը Սերժ Թանգյանն է:
Միքայել Պողոսյանը (Օսկար Այզաք) երիտասարդ ուսանող է, ով Կոստանդնուպոլիս է գալիս Սիրուն գյուղից՝ դեղագործություն սովորելու: Ֆոտոլրագրող Քրիս Մայերը (Քրիստիան Բեյլ) այստեղ է ժամանում աշխարհաքաղաքական իրավիճակը լուսաբանելու և հրապուրվում հայ նկարչուհի Աննայով (Շարլոտ լը Բոն), ում նա Փարիզից ուղեկցել էր այստեղ՝ նրա հոր հանկարծակի մահից հետո: Երբ Միքայելը և Աննան հանդիպում են, նրանց հայկական արմատները վերածվում են սիրավեպի, ինչը սրում է հարաբերությունները Միքայելի ու Քրիսի միջև:
Իրադարձությունները ծավալվում են Օսմանյան կայսրությունում հայերի նկատմամբ իրականացված ցեղասպանության տարիներին:
Կարդացեք նաև
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ