Իրանի ճանապարհների և քաղաքային զարգացման նախարար Աբաս Ախունդին հայտարարել է, որ իրենք փորձում են Իրանի հյուսիսային Ռեշթ քաղաքը երկաթուղով կապել Թուրքիայի, Հայաստանի և Ադրբեջանի հետ: Այս մասին հաղորդում է տեղի ISNA գործակալությունը:
«Մենք զարգացնում ենք բոլոր երկաթուղիները՝ Ռեշթից մինչև Զենջան և Թավրիզ: Այդ երկաթուղին քաղաքները կկապեն Թուրքիայի, Հայաստանի և Նախիջևանի հետ»,- ասել է նախարարը:
Ախունդին նշել է, որ ծրագրով նախատեսվում է նաև Թավրիզը և Գիլան նահանգի քաղաքները կապել Ադրբեջանի հետ: Նրա խոսքով՝ Իրանը նախատեսում է ընդլայնել երկաթուղային հաղորդակցությունը մինչև Իրաք, Սիրիա և Քրդստան:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ