Լրահոս
Օրվա լրահոսը

Քննարկվել են զինված ուժերում ինքնասպանությունների կանխարգելման ուղիները

Սեպտեմբեր 10,2016 12:45

ՀՀ ՊՆ վարչական համալիրում սեպտեմբերի 9-ին անցկացվել է նախազորակոչային տարիքի երիտասարդների, զինակոչիկների և զինծառայողների շրջանում ինքնասպանության, ինքնասպանության հասցնելու պատճառների ու դրանց նպաստող պայմանների վերլուծման և կանխարգելման ուղղությամբ իրականացվող աշխատանքների արդյունավետության բարձրացմանը նվիրված սեմինար-քննարկում:

Սեմինար-քննարկման ընթացքում ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արա Նազարյանը ներկայացրել է գերատեսչական շահագրգիռ կառույցների, իրավապահ մարմինների, գիտական և հասարակական կազմակերպությունների հետ համագործակցության արդյունքում մշակված նոր ծրագրերը, որոնք հնարավորություն կտան զինված ուժերում նվազագույնի հասցնել ինքնասպանությունների թիվը:

Զեկույցներով հանդես են եկել ՀՀ պաշտպանական գերատեսչության, ՀՀ զինվորական դատախազության, ՀՀ քննչական կոմիտեի ներկայացուցիչները: ՀՀ ԶՈՒ հոգևոր առաջնորդը, գերաշնորհ տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը հանգամանալից ներկայացրել է ինքնասպանության քրիստոնեական ընկալումը: Սեմինար-քննարկման ընթացքում ներկայացվել նաև զինվորական ծառայության ընթացքում տեղի ունեցած ինքնասպանության դեպքերի և պատճառների, նպաստող պայմանների, ինչպես նաև զինծառայողների հոգեհուզական վիճակի կայունացմանը նպաստող գործոնների վիճակագրություն: Հնչել են նաև մի շարք առաջարկներ, որոնց ուղղությամբ ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արա Նազարյանը ներկայացրել է իր նկատառումները:

Պաշտպանության նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930