Լրահոս
Օրվա լրահոսը

Համակարգի փոփոխությո՞ւն, թե՞ փոփոխության համակարգ. «Ազգ»

Սեպտեմբեր 10,2016 12:15

ՀԱԿՈԲ ԱՎԵՏԻՔՅԱՆ

Բազմիցս լսել ենք, բոլորս. «Մեր երկրին պետք է համակարգային փոփոխություն»: Քաղաքական գործիչներ, քաղաքագետներ, լրագրողներ- ով չի ալարել` կրկնել է այս խոսքը, ոմանք` անկեղծորեն, ուրիշներ որպես դժգոհության արտահայտություն գործող իշխանության դեմ, այլք` հենց այնպես, որպես խորիմաստ խոսք: Սակայն ոչ ոք, գոնե իմ իմացությամբ, ջանք չի թափել բացատրելու, թե ի՞նչ է հասկանում այդ խոսքի կամ պահանջի տակ, ի՞նչ մոդելով, ինչպես եւ ինչով պետք է իրականացնել այդ փոփոխությունը:

Կարծում եմ` այս պարագայում ոչ թե չկամենալու, այլ չկարողանալու խնդիր կա: Համակարգային, այն էլ` պետակա՛ն համակարգի փոփոխությունը ենթադրում է տեսական ու գործնական բազմաթիվ տվյալների, նախապես փորձարկված տարբեր մեթոդների, դրանց` տեղական պայմաններին եւ ավանդույթներին պատշաճեցնելու համադրում եւ հմտություն: Իսկ մեր իրականության մեջ նման բաների համար պատվեր իջեցնողը բացառաբար կառավարությունն է լինում, որին միշտ թվացել եւ թվում է, որ ինքը ամեն ինչ գիտի, անգամ պետական համակարգի եւ այն փոխել-չփոխելու մասին:

Այս հարցում, դժբախտաբար, բոլորովին շփոթ ու խառնակ են հասարակության պահանջները կամ ձգտումները: Մեր հասարակության մեծ մասին թվում է` եթե փոխեցիր կառավարման վերեւի օղակին, ապա ամբողջ շղթան կփոխվի, եւ կգա նորը, որը հաստատապես ավելի լավը կլինի… Այլ խոսքով` հեղափոխականությունը դեռեւս իշխում է մեր ժողովրդի մտածողության մեջ:

Անշուշտ, ես նույնպես մասնագետ չեմ եւ չեմ կարող համակարգային անհրաժեշտ փոփոխությունների շուրջ կարծիք հայտնել: Եվ անշուշտ, ես նույնպես, շատ-շատերի պես, կարող եմ պարզապես մատնանշումներ անել կառավարման ասպարեզում տիրող վիճակի եւ հետեւանքների մասին, որոնցից կարող եմ առանձնացնել առաջնահերթ փոփոխության ենթակա երկու կետ.

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ազգ» թերթի այս համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930