Լրահոս
Օրվա լրահոսը

Ընդունում-հանձնում. «Հրապարակ»

Սեպտեմբեր 10,2016 12:00

Հովիկ Աբրահամյանը երեկ մի քանի անգամ ելումուտ է արել կառավարության շենք, հավաքել իրերը, փաստաթղթերը, հավանաբար, հրաժեշտ է տվել աշխատակազմին։ Բնականաբար, առաջին հերթին հայեցողական պաշտոն զբաղեցնող անձինք են հարվածի տակ՝ օգնականներ, խորհրդականներ, մամուլի խոսնակ, որը, ի դեպ, անմիջապես դիմում է գրել։ Ենթադրվում է, որ նոր վարչապետն իր աշխատակազմն է ձեւավորելու։

Սակայն երեկվա դրությամբ նախկին օգնականներն ու խորհրդականներն ազատման դիմումներ դեռ չէին գրել, համենայնդեպս, կառավարության կայքում նրանց տվյալներն առկա էին։ Ամենատխուրը, անշուշտ, գլխավոր խորհրդական Գագիկ Արզումանյանի պարագան է, որը վերջերս է հայտնվել կառավարությունում եւ մեր լրագրողի հետ հարցազրույցում նեղվել էր, երբ Թեղուտից հարց էինք տվել՝ ասելով, որ դա իր անցյալն է, չի ուզում վերադառնալ այնտեղ, ինքն առաջ է նայում։ Տեսնես այժմ ի՞նչ է երեւում առջեւում։

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930