Երեկ Սերժ Սարգսյանի «շախմատային» քաղաքականության հերթական դրսեւորումներից մեկին ականատես եղանք` հրաժարական տվեց վարչապետ Հովիկ Աբրահամյանը: Հրաժարական, որի պատճառը ոչ թե արդեն նախկին վարչապետի աշխատանքի գնահատականն էր, այլ պարզապես «ազգային համաձայնության կառավարություն» ստեղծելու մասին օգոստոսի 1-ի նախագահական ելույթի իրականացում:
Թե ի՞նչ է նշանակում այդ «ազգային համաձայնության կառավարությունը», թերեւս ոչ ոք այսօր Հայաստանում չի կարող բացատրություն տալ: Առավել եւս անհասկանալի է, թե ի՞նչ նպատակով է դա արվում հատկապես հիմա` խորհրդարանական ընտրություններից 7 ամիս առաջ: Երկրի նախագահը թեեւ մի քանի ամիս առաջ Հանրային խորհրդի անդամների առջեւ հայտարարել էր, որ ինքը չի կասկածում, որ «մեր բոլոր նպատակներին մենք հասնելու ենք», բայց այդպես էլ չէր պարզաբանել, թե որո՞նք են այդ նպատակները եւ ե՞րբ ենք հասնելու: Հետեւաբար, հանրությանը անհայտ մնացած նպատակների պարագայում, կարելի է միայն գլխի ընկնել, թե ի՞նչ նպատակով է Սերժ Սարգսյան պարբերաբար քաղաքական դաշտ վերաձեւումՙ զոհաբերելով ինչ-որ մեկին կամ առանց զոհաբերելու:
«Քաղաքական լայն կոալիցիա», «քաղաքական ուժերի համախմբում», «ազգային համաձայնության կառավարություն» եւ նմանատիպ այլ լոզունգները ներկայիս նախագահի կառավարման տարիների անբաժանելի մասն են:
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ազգ» թերթի այս համարում: