Լրահոս
Օրվա լրահոսը

Ալցհեյմերի հիվանդություն կարող է առաջանալ անքնության դեմ դեղերի երկար ընդունումից

Սեպտեմբեր 10,2016 13:00

BBC-ն հղում կատարելով կանադացիների կողմից կատարված հետազոտությանը եւ բենզոդիազեպինի ընդունման վիճակագրությանը՝ տեղեկացնում է, որ եթե մարդ երկար ժամանակ ընդունում է անհանգստության եւ անքնության դեմ դեղամիջոցներ, ապա ի վերջո նրան կարող է սպառնալ Ալցհեյմերի հիվանդությունը: Մարդիկ այս դեղամիջոցն ընդունել են առնվազն երեք ամիս: Ալցհեյմերի հիվանդությունը կենտրոնական նյարդային համակարգի դեգեներատիվ հիվանդություն է, որը մեծ մասամբ հանդես է գալիս 65-անց մարդկանց մոտ։ Այն նկարագրվում է որպես գլխուղեղի նյարդային բջիջների վրա ազդող արագ զարգացող, քայքայիչ խանգարում, որը հանգեցնում է հիշողության ու խոսելու հմտության կորստի եւ վարքի փոփոխության։

Ըստ պաշտոնապես տրվող խորհուրդների՝ նշված դեղամիջոցը պետք է ընդունել 8-12 շաբաթ: Սակայն որոշ մարդիկ ինքնուրույն երկարացնում են բուժումը՝ առանց իմանալու, որ երեք ամիսն ամենավերջին ժամկետն է: Բորդոյի համալսարանի աշխատակիցները, ովքեր կատարել են հետազոտությունը, առայժմ չեն պարզել, թե որտեղ է թաքնված այդ կապի պատճառը:

Ընդհանուր առմամբ, համալսարանի աշխատակիցները հետազոտել են Ալցհեյմերի հիվանդության 2000 դեպք՝ 66 տարեկանից բարձր անձանց մոտ: Բոլոր տարեց մարդիկ ընդունում էին բենզոդիազեպին: Նրանց վիճակը համեմատվել է հսկիչ խմբի հետ (նույն տարիքի մոտավորապես 7000 առողջ մարդ): Հետազոտության հիմնախնդիրն այն էր, որ երբեմն հենց Ալցհեյմերի հիվանդությունն է առաջացնում քնի եւ անհանգստության խնդիրներ: Հետեւաբար, չի բացառվում, որ դեղամիջոցի ընդունումն է հանդիսանում հետեւանք: Սակայն, ամեն դեպքում, դեղի երկարաժամկետ ընդունումը վնասակար է:

 
Պատրաստեց ԱՆՈՒՇ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԸ

«Առավոտ»

09.09.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930