Լրահոս
Օրվա լրահոսը

3 հնարք` ինսուլտը ճանաչելու համար

Սեպտեմբեր 10,2016 12:30

Ինսուլտը գլխուղեղի ֆունկցիայի հանկարծակի խանգարում է, որն առաջանում է գլխուղեղի արյան շրջանառության խանգարման հետեւանքով: Ինսուլտի նյարդաբանական ախտանիշներն ի հայտ են գալիս հանկարծակի: Թթվածնի մատակարարման դադարեցման պայմաններում նյարդային բջիջները մահանում են 5 րոպեի ընթացքում:

Լինում է, որ չիմանալով ինսուլտի նշանները, սխալ օգնություն է հասցվում տուժածին, որի հետեւանքով էլ ավելի է վատանում տուժողի վիճակը: Որպեսզի իմանալ եւ կարողանալ օգնության ձեռք մեկնել այն մարդուն, որի մոտ ինսուլտային վիճակ է, նախ պետք է տարբերել, որ կախված ախտահարման օջախից՝ ինսուլտի նշանները կարող են լինել թուլությունը, երկտեսությունը, զգայունության, կողմնորոշման կամ խոսքի խանգարումը, շփոթվածությունը:

Բժիշկները խորհուրդ են տալիս, որ եթե տուժողի մոտ նկատել եք ինսուլտի ախտանիշներ կամ նշաններ, ապա անհապաղ կանչեք շտապօգնություն եւ դեպքի վայր ժամանած բժիշկներին նկարագրեք ախտանիշները:

Ինսուլտի դեպքում ժպիտը թեք է՝ դեմքի կողմերից մեկը չի ենթարկվում մարդուն, շրթունքի անկյունը թեքված է ոչ թե վերեւ, այլ՝ ներքեւ, հիվանդը խոսում է կմկմալով՝ հարբած մարդու նման, իսկ ձեռքերը հավասարաչափ չեն բարձրացնում, ախտահարված կողմի ձեռքը միշտ ավելի ներքեւ է: Լեզուն թեք է կամ ոչ կանոնավոր ձեւի, եւ ընկնում է այս կամ այն կողմ:

Doctors.am-ում նշվում է ինսուլտի ախտանիշների ճանաչման 3 հիմնական հնարքները`
Խնդրեք հիվանդին ժպտալ:

Խնդրեք հիվանդին խոսել: Խնդրեք արտաբերել պարզ նախադասություն: Օրինակ՝ «Դրսում արեւ է»:

Խնդրեք բարձրացնել երկու ձեռքերը:

Պետք է հիշել, որ ինսուլտի ժամանակ չի կարելի փորձել սեփական ուժերով լուծել խնդիրը: Մասնագետները խորհուրդ են տալիս` չմոռանալ նաեւ հիվանդի հոգեբանական աջակցության մասին:

 
Պատրաստեց ԱՆՈՒՇ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԸ

«Առավոտ»

09.09.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930