Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Շատ հաջող կադր է, էս մեկը հո լավն է». Ռոստամյանը՝ Կարեն Կարապետյանի մասին

Սեպտեմբեր 09,2016 14:45

Այսօր մենք ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանից հետաքրքրվեցինք, թե ինչպե՞ս է պատկերացնում Կարեն Կարապետյանի գալով երկրում գլոբալ փոփոխությունները, նույն համակարգում չե՞ն աշխատելու, նույն մեզ հայտնի մարդկանց են էլի դնելու, նույն մարդիկ, որոնք սովոր են նախկին կոռուպցիոն համակարգում աշխատել, փոխվելո՞ւ են: Արմեն Ռուստամյանը պատասխանեց. «Դրսից այլազգիներ չեն բերելու, բնականաբար: Նույն Կարեն Կարապետյանի հետ կապած ոչ ոք այդպիսի բան չի ասում, այդ մարդը չի տվել առիթ՝ նման եզրակացություններ անելու: Կարծում եմ, շատ հաջող կադր է, որովհետեւ ով հետն աշխատել է՝ դրական տեսակետ ունեն: Հիմա ինչո՞ւ են ուզում վատը տեսնել բոլորի մեջ, էս մեկը հո լավն է: Ուրեմն էդ լավից կառչենք: Վստահ եմ, որ ինքը կձեւավորի այնպիսի թիմ, որը իր նման կմտածի: Բոլորը պիտի հասկանան՝ հավերժ չի էդ աթոռը, պորտֆելը: Իրենց պետք է ներկայացվի, որ փոխվելու եք, այնպես արեք, որ ձեզնից հետո ձեզ չհայհոյեն»:

Մեր դիտարկմանը, որ Հովիկ Աբրահամյանի նշանակումից հետո էլ ասում էին՝ գլոբալ փոփոխություններ են լինելու, Տիգրան Սարգսյանը գնաց՝ շատ լավ է լինելու, բայց ի՞նչ փոխվեց՝ նա պատասխանեց. «Դուք վատատես եք, ես լավատես եմ: Տեղաշարժեր եղել են բայց այն որակի ու այն ծավալի չեն եղել, որ դժգոհությունը պակասեցնեն: Փոփոխությունները լինում են, բայց այն տեմպը, որ դժգոհությունը կուտակվում է եւ մարդկանց մոտ առաջացնում է հիասթափություն, դրան համապատասխան պետք է լինեն փոփոխությունները, մենք այդ տեմպը չենք ունեցել»:

Լրագրողների հարցին՝ խոսում են ՊՆ նախարարի փոփոխության մասին, դուք դրա կարիքը տեսնո՞ւմ եք՝ նա պատասխանեց. «Շատ բաների մասին են խոսում: Մենք ամեն ինչի կարիքն էլ տեսնում ենք, որ կբերի իրական արմատական բարեփոխումների: Անձերով պետք չի պայմանավորել, պետք է պայմանավորել թիմային աշխատանքով: Խնդիրների գիտակցում պետք է լինի; Մենք ասելիքն ունենք, առաջարկություններ ունենք: Շատ ճիշտ է, որ պետք է ամբողջ աշխարհով ման գանք, տեսնենք ով է լավագույն կադրը, որ կարող է այդ խնդիրը լուծել: Նախագահի այդ հայտարարությունը շատ ոգեւորիչ է, որ կապ չունի աշխարհի որ ծայրում է գտնվում այն հայ մարդը, որը կարող է այդ խնդիրը լավագույնս լուծել: Մենք պիտի 10 մլն-ի մեջ փնտրենք, ոչ թե մենակ մեր շրջապատում»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930