Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Միայն Գալուստ Սահակյանի համար կցավեմ, որ հեռացնեն». PR մասնագետ

Սեպտեմբեր 09,2016 00:11

«Կարեն Կարապետյանի առաջադրումը ոչ թե ուղղված է նախորդ վարչապետի դեմ, այլ ավելի շատ՝ մոտեցող ընտրությունների հետ է կապված, որոնք նաեւ սահմանադրական փոփոխությունների շրջանակներում են տեղի ունենալու»,-այս մասին Aravot.am-ի հետ զրույցում ասաց PR մասնագետ Հայկ Կիրակոսյանը:

Դրական կամ բացասական գնահատական տալու փոխարեն PR մասնագետը նշեց, որ այս 25 տարիների փորձը ուսումնասիրելով՝ բազմիցս համոզվել են, որ մեզ համակարգային փոփոխություն է պետք, քանի որ այն կապում է նրանց ձեռքերը, որոնք կարող են հակապետական, հակաազգային գործունեություն ծավալել:

Կարեն Կարապետյանի հետ կապված Հայկ Կիրակոսյանը դրական համարեց այն, որ ժողովրդի մոտ հույս է առաջ եկել, իսկ մեր ժողովրդին, ըստ նրա, ցանկացած հույսի կաթիլ շատ դրական է ընկալում՝ հատկապես այս շրջանում:

«PR-ի միջոցով, թե անձնական համակրանքի միջոցով բավական դրական տպավորություն ունի ժողովրդի մոտ Կարեն Կարապետյանը, իսկ բացասական աղոտ հիշողությունս հուշում է, որ իր օրոք մետրոն թանկացրեցին 100 տոկոսով՝ 50 դրամից դարձնելով 100 դրամ, որից հետո հեռացավ քաղաքապետի պաշտոնից»,-նշեց Հայկ Կիրակոսյանը՝ ավելացնելով, որ ինչպես ասում են՝ բարով է գալիս. «Բայց չմոռանանք, որ կառավարությունը եւ նրա ամբողջ անդամները, նախարարներ, միանշանակ նորանշանակ արդարադատության նախարարուհին զրկվելու են իրենց պաշտոնից: Այսինքն` գալու են նոր մարդիկ, որոնք կարող է այդքան էլ կապ չունենան Հովիկ Աբրահամյանի հետ»:

Փորձագետը նաեւ հայտնեց այն կարծիքը, որ մեր հյուսիսային հարեւանի՝ Ռուսաստանի միջամտության արդյունք է նաեւ կարող է լինել. «Այստեղ ակնհայտ է լինելու, որ նախարարական պորտֆելը որոշվեն նորանշանակ վարչապետի կողմից նախագահի հետ համատեղ: Ապա լինելու են մարդիկ՝ որոնք նշված հարեւանի բարեհաճությունը ունեն: Ամեն դեպքում, որ ժողովրդի կողմից ներկայիս իշխանության ում ոտքն էլ կոտրվի՝ ուրախություն է առաջ գալիս, ասեմ, որ սա եւս այդպիսի մի ուրախության առիթ է տվել»:

Նրա կարծիքով, որոշակի հաճախականությամբ կարելի է նման բաներ անել. «Եթե ապիկար ես տնտեսության մեջ, ռազմական գործում, արտաքին քաղաքականության մեջ, գոնե հումորի, կրկեսի ոլորտում որոշակի բաներ պետք է, որ ժողովուրդը ուրախությանը տրվի եւ իր «դարդերը» մի քիչ ցրվեն, այդ համատեքստում դրական եմ գնահատում այս տեղաշարժը: Լավ կանեն ինչ-որ պաշտոնյանների հեռացնեն, միայն Գալուստ Սահակյանի համար կցավեմ, որ հեռացնեն, կամ փորձեն փոխարինել, որը իր՝ հումորի ժանրի ֆունկցիան գերակատարում է նույնիսկ: Նրան պետք չէ ձեռք տալ, ժողովուրդը չի ների, քանի որ նա իր ժանրի մեջ անկրկնելի է եւ կարելի է քանի ինքն է այդ պաշտոնը ցմահ սարքել եւ չքննարկել այդ մարդու այդ պաշտոնում լինել չնելու հարցը»,- նշեց Հայկ Կիրակոսյանը:

Անուշ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Նարեկ says:

    Չեմ կարծում Ռուսաստանը այդքան իջնի ու նախարար նշանակի: Ռուսաստանն արդեն իրենով է արել Հայաստանն ու նախագահ-վարչապետ մակարդակից չի իջնում: Նրանց կասի նրանք էլ կանեն: ՈՒմ ուզում են, թող նախարար նշանակեն. թեկուզ ԼԻՍԿԱՅԻՆ, նրա որդուն

  2. Ես մի հարց եմ ցանկանում տալ; երբ դուք տեքստը տպում եք; հետո կարդում եք ինչ եք գրել; այնքան անհասկանալի նախադասություններ կան; որ արդեն թվում է դիտմամբ է այդպես գրվում; որպեսզի խմբագրության կամ լրագրողի միտքը լավ չնկալվի ու թող ով ուզում է; ինչպես ուզում է մեկնաբանի

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930