Լրահոս
Օրվա լրահոսը

Ռեմարկի փթթող ծննդավայրն ու Գյուրջիև ծնած քաղաքի անտեսված լինելը. (Ֆոտոշարք)

Սեպտեմբեր 09,2016 00:05

Լուսանկարներում Գերմանիայի Օսնաբրյուկ քաղաքն է՝ 20-րդ դարի հայտնի գրող Էրիխ Մարիա Ռեմարկի ծննդավայրը։ Ներքին Սաքսոնիա երկրամասում գտնվող այս քաղաքը հիմնադրվել է VIII դարում, իսկ Osnabrück անվանումը, ըստ աշխարհագրական անունների բառարանի, կազմված է Ներքին Սաքսոնիայով հոսող 193 կիլոմետր երկարությամբ գետի՝ Osna անունից, այժմ կոչվում է Hase և  Brück՝ կամուրջ բառի միացումից։

Վերջերս Բեռլինի լրագրության դպրոցի ու «Լրագրողներ հանուն ապագայի» հ/կ կողմից կազմակերպված «Միջսահմանային դիտարկումներ. Ներքին Սաքսոնիայում և Հայաստանում ՏԻՄ ընտրությունների անաչառ լուսաբանում» ծրագրի շրջանակում Հայաստանից մեկնած լրագրողական խմբի հետ եղանք նաև այս քաղաքում, որտեղ տեղի մեր գործընկերները շտապեցին ներկայացնել, որ իրական Գերմանիան այս քաղաքում է, ոչ թե Բեռլինում։ Մեր դիտարկմանը, թե ինչ կոլորիտով, գեղեցիկ քաղաք է, իր դեմքն ունեցող, մեզ ուղեկցող «Neue Osnabrucker Zeitung» տպագիր տարբերակի գլխավոր պատասխանատու Մարկուս Թակենբերգը  (Ի դեպ նրա կինը վրացահայ է ու նա քաջածանոթ է հայկական մշակույթին), նկատեց․ «Այս քաղաքի ամեն մի շենք ունի իր բնավորությունը, դեմքը»։

%d6%85%d5%bd%d5%b6%d5%a1%d5%a2%d6%80%d5%b5%d5%b8%d6%82%d5%af_1 %d6%85%d5%bd%d5%b6%d5%a1%d5%a2%d6%80%d5%b5%d5%b8%d6%82%d5%af_2 %d6%85%d5%bd%d5%b6%d5%a1%d5%a2%d6%80%d5%b5%d5%b8%d6%82%d5%af_3 %d6%85%d5%bd%d5%b6%d5%a1%d5%a2%d6%80%d5%b5%d5%b8%d6%82%d5%af_4 %d6%85%d5%bd%d5%b6%d5%a1%d5%a2%d6%80%d5%b5%d5%b8%d6%82%d5%af_5 %d6%85%d5%bd%d5%b6%d5%a1%d5%a2%d6%80%d5%b5%d5%b8%d6%82%d5%af_6 %d6%85%d5%bd%d5%b6%d5%a1%d5%a2%d6%80%d5%b5%d5%b8%d6%82%d5%af_7 %d6%85%d5%bd%d5%b6%d5%a1%d5%a2%d6%80%d5%b5%d5%b8%d6%82%d5%af_8 %d6%85%d5%bd%d5%b6%d5%a1%d5%a2%d6%80%d5%b5%d5%b8%d6%82%d5%af_9 %d6%85%d5%bd%d5%b6%d5%a1%d5%a2%d6%80%d5%b5%d5%b8%d6%82%d5%af_91

Փոքր-ինչ քայելով հասնում ենք Օսնաբրյուկին շուք տվող այն կառույցը, որտեղ կախված են Երեսնամյա պատերազմից (1618-1648) հետո Վեստֆալյան հաշտություն կնքողների լուսանկարները։ Ի դեպ, հենց այդ կառույցի ներսում գործում է քաղաքային խորհուրդը։ Սեղանին դրված այցելուների հուշատետրի մեջ հայերեն լեզվով աշխարհին խաղաղություն մաղթելով՝ շարունակում ենք շրջել Գերմանիայի հին, կոլորիտով քաղաքում։ Մարկուս Թակենբերգը մեզ ուղեկցում է 1430 թվականին հիմնված «Hausbrauerei Rampendahl» գարեջրատուն։ Սա ևս  այս քաղաքի խորհրդանիշներից  է, այստեղի գարեջուրը եզակի է իր համով։ Քաղաքի պատմական հատվածում  է նաև Ռեմարկի տունը, որտեղ լուսանկարվող զբոսաշրջիկների պակաս չկա, անգամ հերթ են կանգնում։

Ինչևէ, Ներքին Սաքսոնիայի չորրորդ խոշոր քաղաքը իմ մոտ նախանձ է առաջացնում․ քայլելով այս քաղաքի պատմական կենտրոնով ու ճարտարապետական որոշակի ընդհանրություններ գտնելով  Հայաստանի երկրորդ քաղաքի հետ, մտածում եմ՝ իսկ ի՞նչն է խանգարում 19-րդ դարավերջի և 20-րդ դարի սկզբի աշխարհի ամենահայտնի դեմքերից մեկին՝ միստիկ փիլիսոփա Գեորգի Գյուրջիևին ծնած Գյումրին էլ դարձնել զբոսաշրջիկների համար գրավիչ մի վայր։ Նշեմ, որ Գերմանիայի այն բոլոր քաղաքներում, որտեղ մենք եղանք, ամենուր շինարարական աշխատանքներ էին ընթանում, բառի իսկական իմաստով դողում էին իրենց ամեն մի կառույցի վրա։ Այս առումով բացառություն չէր նաև Օսնաբրյուկը։

Իսկ Գյումրու պատմական դեմքը՝ «Կումայրի»  պատմաճարտարապետական արգելոց թանգարանը, որի մեջ մտնում են 1800-ականներից ժառանգություն մնացած 1000-ից ավելի կառույցներ, օր օրի խարխլվում են։ Ավելին «Կումայրի» արգելոցը, որը հիմնվել է 1980 թվականին՝ պատմական շենքերը պահպանելու նպատակով,  արդեն հայտնվել է աշխարհի 100 անհետացող թանգարան-արգելոցների ցանկում։ Ու այս արգելոցով հիանում են բոլորը, բացի մեզանից․ Վաշինգտոնի նահանգապետի տեղակալ Լիզա Հարփերը, Եվրոպայում շրջագայելուց հետո հունիսին այցելելով Գյումրի, հայտարարեց, որ այս քաղաքը փոխեց իր կյանքը և որ ցնցված է Գյումրու պատմական, հին փողոցներով ու «Կումայրի» արգելոցի շենքերի ճարտարապետությամբ։

Վերջինս այնքան հիացավ, որ որոշել է դրամաշնորհային ծրագրով 2017 թվականին վերականգնել, փրկել Գյումրու պատմական մի քանի շենքներ։ Նշենք, որ Գյումրին գերել է նաև Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավարին, դեսպան Պյոտր Սվիտալսկիին։ Նրա համոզմամբ, Գյումրին Հայաստանի ամենաեվրոպական քաղաքն է,  զբոսաշրջության զարգացման համար ամենամեծ պոտենցիալ ունեցողը։ Չնայած օտարերկրացիների հիացմունքին՝ մենք  շարունակում ենք չզգալ մեր քաղաքի արժեքը, ավելին` երկրաշարժից հետո 27 տարի շարունակ թույլ ենք տվել, որ մեծություններ ծնած գողտրիկ բնակավայրը կորցնի իր դեմքը․ վերածվի տնակային գորշ ու թշվառ քաղաքի՝ աննկարագրելի ցեխոտ փողոցներով։

Վերադառնալով հայրենիք՝ Գյումրու գլխավոր ճարտարապետ Հենրիկ Գասպարյանից հետաքրքրվեցի, թե Գյումրիում պահպանվա՞ծ է Գյուրջիևի տունը։

Ճարտարապետն ասաց, որ չկա նման տուն, միգուցե քանդված է, հստակ տեղեկություններ չունեն։ Նույն ձևով չկա Շերամի տունը, որը եղել է Հաղթանակի պողոտայի վրա։ Նա մեզ տեղեկացրեց նաև, որ Գյումրին զերծ չէ եվրոպական, հատկապես գերմանական մշակույթից։ «1837 թվականին, երբ ռուսները Սև Բերդը կառուցեցին Գյումրիում ու դարձավ ռազմական հենակետ, ու քաղաքին 1840 թվականներին ստատուս տվեցին, ռուսական մշակույթը մտավ մեր քաղաք, բայց բոլոր մեր հին շենքերին, որ նայում ես, բոլորը կառուցված են Պետերբուրգի, Եվրոպայի, հիմնականում Գերմանիայի շենքերի օրինակով, այնտեղ գիպսով էին սարքում, մերը ձևավորեցին  քարից», -ասաց ճարտարապետը։

Գյումրու ճարտարապետությունը, ըստ Հենրիկ Գասպարյանի, թեև պաշտոնապես ընդունված չէ, բայց բնութագրում են հենց «Գյումրու ոճ» տերմինով, այն սև ու կարմիր քարերի համադրմամբ է, իսկ մասնագիտական տերմինով էկլեկտիկ է, այսինքն` խառը ոճով։ Դրա մեջ, ըստ ճարտարապետի, կա թե ռուսական ամբիրը, թե դասականը և թե մեր ժողովրդական ճարտարապետությունը, այն է կառույցներ՝ երդիկներով։

Ի դեպ, Գյումրու գլխավոր ճարտարապետը մի հետաքրքիր նորություն ևս հայտնեց մեզ, ասաց, որ Գերմանիայի ցանկացած քաղաքի ցանկացած փողոց ուներ իր պատասխանատու շինարարն ու նկարիչը։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930