Վստահություն ունենք, որ մոտակա ժամանակահատվածում կլինեն անհրաժեշտ փոփոխություններ: Այս մասին այսօր ՀՀԿ ԳՄ և խորհրդի նիստերից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կորյուն Նահապետյանը:
ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մարգարիտ Եսայանն էլ իր հերթին հայտնեց, որ ազգային համաձայնության կառավարության մասին ՀՀԿ նիստում խոսք չի եղել. «Մենք բոլորս խոստացանք եւ որոշեցինք, որ աշխատելու ենք ավելի արագ, տեսանելի եւ արդյունավետ»:
Մարգարիտ Եսայանի փոխանցմամբ` Հովիկ Աբրահամյանի` նախագահի աշխատակազմի ղեկավարի պաշտոնում նշանակվելու հարց չեն քննարկել: Հարցին, թե նա գլխավորելո՞ւ է ՀՀԿ նախընտրական շտապը, պատգամավորը պատասխանեց. «Կարծում եմ` այո, բայց այդ մասին կոնկրետ բան չասվեց»:
Ի դեպ, այս հարցի շուրջ ՀՀԿ-ականների հայտարարությունները հակասական են: ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանն էլ իր հերթին պնդել էր, որ նման որոշում չկա:
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ