ՀՀԿ այսօրվա նիստում Հովիկ Աբրահամյանի` ՀՀԿ շտաբը գլխավորելու եւ նոր կառավարության անվանական կազմի հարցեր չեն քննարկվել: Այս մասին ՀՀԿ ԳՄ և խորհրդի նիստերից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը: Նրա փոխանցմամբ` Հովիկ Աբրահամյանը շարունակելու է զբաղվել քաղաքականությամբ:
Ինչ վերաբերում է նոր կառավարությանը, Աշոտյանի խոսքով. «Կառավարության նոր կաբինետը ձևավորվելու է կոալիցիոն համաձայնագրի համատեքստում: Ձևավորվելու է մի թիմ, որն ունակ է լինելու համապատասխան արձագանքել մարտահրավերներին: Կառավարման համակարգում լինելու են լուրջ փոփոխություններ, սակայն անուններ մենք չենք քննարկել»:
ՀՀԿ փոխնախագահի փոխանցմամբ` ՀՀԿ նիստում չեն քննարկել նաեւ նոր նշանակումների եւ պաշտոնանկությունների հարցեր:
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ