Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, ՀՀԿ-ն վարչապետի պաշտոնում առաջադրել է նախկին քաղաքապետ Կարեն Կարապետյանին, կուսակցության խորհուրդն էլ միաձայն տվել է իր համաձայնությունը:
«Նիստի ընթացքում Հովիկ Աբրահամյանը բարձր տրամադրություն ուներ»,-ՀՀԿ գործադիր մարմնի եւ խորհրդի նիստերից հետո լրագրողներին հայտնեց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը:
«Հովիկ Աբրահամյանի կառավարությունն աշխատեց շուրջ 2,5 տարի, եւ այս ընթացքում իրականացված տնտեսական, սոցիալական եւ այլ փոփոխություններ իրենց օրակարգով հանգեցնում են նաեւ քաղաքական համապատասխան փոփոխությունների: Հետեւաբար, ՀՀԿ-ն շարունակում է մնալ քաղաքական նորաձեւության աղբյուրը»,-հավելեց նա:
Հավելենք, որ ՀՀԿ խորհրդի նիստին Կարեն Կարապետյանը ներկա է եղել:
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ