Քիչ առաջ Երեւանի Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը մերժեց «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի անդամ Անդրեաս Ղուկասյանի փաստաբանների միջնորդությունը, որով առաջարկվում էր Ղուկասյանին գրավի դիմաց ազատ արձակել: Այս մասին լրագրողներին եւ դատարանի դիմաց հավաքված ցուցարարներին հայտնեց Ղուկասյանի փաստաբանը` Կարեն Մեժլումյանը:
Ավելի վաղ հայտնել էինք, որ դռնփակ նիստում առաջարկվել էր Ղուկասյանին ազատ արձակել 1 միլիոն դրամ գրավի դիմաց:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ