Լրահոս
Օրվա լրահոսը

Արիավանը հույսի նոր համայնք Արցախում

Սեպտեմբեր 08,2016 19:25

Արցախի (Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն) անկախության 25-րդ տարեդարձի կապակցությամբ Արիավան գյուղը պաշտոնապես սկսել է ապրել կենսունակ համայնքային կյանքով՝ արցախցիներին բարեկեցության հույս ու խաղաղության տեսլական պարգևելով: Համայնքի պաշտոնական բացման արարողությունը տեղի ունեցավ սեպտեմբերի 3-ին:

Բնակարանամուտի բարի լուրն ուրախացրեց 25 ընտանիքի, որոնք ջանում են իրենց ներկան ու ապագան կառուցել այստեղ: Մնացած 25 ընտանիքները տուն կստանան մինչև տարեվերջ: Պատվարժան հյուրերի շարքում էին բարձրաստիճան պաշտոնյաներ Արցախից ու Հայաստանի Հանրապետությունից՝ ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանն ու վարչապետ Արա Հարությունյանը, ինչպես նաև Արիավան համայնքի բնակիչները: Միջոցառման ժամանակ Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանն իր օրհնությունը տվեց ընտանիքներին ու նոր բնակիչներին:

rn_img_2171

Արիավանի շինարարությունը մեկնարկել է 2014թ-ին ARI ընկերությունների խմբի ներդրումների ու ԼՂՀ կառավարության միջև համագործակցության շնորհիվ: Համայնքը տարածվում է Աղավնու գետի ափերին: Բաղկացած է 50 առանձնատնից՝ լիովին ապահովված ջրամատակարարմամբ ու էլեկտրաէներգիայով: Գտնվելով Հայաստանի և Արցախի միջև ռազմավարական կենսական հանգույց հանդիսացող Քաշաթաղի շրջանում՝ այն գյուղական կայուն համայնք դառնալու ներուժ ունի ՝ իր բերրի հողատարածքների ու ջանասեր բնակչության շնորհիվ:

ARI-ն ձեռնամուխ է եղել Քաշաթաղ ու Նոր Շահումյան շրջանների վերականգնմանը՝ վերաբնակեցման, ինչպես նաև գյուղատնտեսական ու բնակարանային նախագծերում ներդրումներ կատարելով: Համայնքաշինության ոլորտում վեցամյա գործունեության ընթացքում ARI-ն ամուր կապեր է հաստատել տեղի կառավարական մարմինների հետ՝ սփյուռքահայերին հնարավորություն ընձեռելով վերահաստատել հայրենիքի հետ կապը, իսկ կարիքավոր գյուղացիներին ապահովելով աշխատանքով ու ապաստանով:

«Արիավանի կառուցման գործում կարևոր դեր են ունեցել Արցախի կառավարության աջակցությունն ու նվիրումը, ներդնողների վճռականությունն ու տեղացիների վստահությունը: Ներշնչված փոխվստահությամբ ու միասնականության անզուգական խանդավառությամբ՝ ARI-ն պարտավորվում է բազմապատկել Արցախի տնտեսական զարգացմանն ու խաղաղության կերտմանն ուղղված ջանքերը»,- ասել է ARI-ի գլխավոր տնօրեն Ստեփան Տեր-Պետրոսյանը:

ARI-ն սատարում է ոչ միայն համայնքաշինությանը, այլև բիզնեսի զարգացմանը միտված գաղափարի խթանմանը, ինչի շնորհիվ տեղացիների ձեռնարկատիրական ոգին, ինչպես նաև ներդնողների օժանդակությունը նշանակալից արդյունք են ունենում: 2011թ-ից ի վեր ARI-ն իրականացնում է միկրոֆինանսավորման նախագիծ, որը մատչելի փոքրածավալ վարկեր է տրամադրում տեղացի գյուղացիներն՝ իրենց գյուղատնտեսական ներուժն ու ագրոբիզնեսը զարգացնելու համար:

ARI-ի ներդրումային ոլորտներն են հողագործությունն ու անասնապահությունը՝ նպատակ ունենալով շրջանը վերածելու գյուղատնտեսական հանգույցի: Մինչ օրս ARI-ի ներդրումները կազմում են ավելի քան 4.0 ԱՄՆ դոլարի չափով վարկ: Նախագիծը խթանել է բնակչության բարեկեցությունը: Բնակչությունն այս շրջանում աճել է շուրջ 24%-ով: 2010-ին ARI-ն ուներ ընդամենը 16 բաժնետեր, իսկ ներկայումս այն վերաճել է Սփյուռքի տարբեր երկրներից 180 բաժնետերից բաղկացած հզոր համայնքի: Բնակչության աճն ու բարգավաճումը ռազմավարական տեսանկյունից կարևոր այս շրջանում  ARI-ի հիմնական առաքելությունն է:

ARI

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930