Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Փաստերն աղավաղելով՝ քրեական պատասխանատվությունից խուսափելու փորձ. Սպասենք ՀՀ Գլխավոր դատախազության որոշմանը

Սեպտեմբեր 08,2016 18:44

Ի պատասխան ՀՔԱ Վանաձորի գրասենյակի կողմից տարածված «Ոստիկանները սպանվածի՝ իրեղեն ապացույց համարվող ավտոմեքենայով խախտում են կատարել. տեսանկարահանող սարքերն արձանագրել են (Տեսանյութ)» վերտառությամբ հրապարակման՝ ՀՀ Ոստիկանության կողմից նախօրեին հերքում է տարածվել, համաձայն որի՝ «Mercedes-Benz» մակնիշի 34 TU 091 հաշվառման համարանիշի փոխարեն թյուրիմացաբար ֆիքսվել է 34 TD 091 հաշվառման համարանիշը և 2016 թ. օգոստոսի 18-ին կայացվել է վարչական տույժ նշանակելու մասին որոշում: 2016 թ. սեպտեմբերի 7-ին հիշյալ որոշումը բեկանվել է:

Հարկ ենք համարում նշել, որ ՀՔԱ Վանաձորի գրասենյակը դեպքի վերաբերյալ հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել ՀՀ Գլխավոր դատախազություն, որով պահանջել է բացահայտել և պատասխանատվության ենթարկել հանցագործություն կատարած անձանց, ինչին պատշաճ ձևով ընթացք տալու փոխարեն իրավասու պետական մարմինները պարզապես շտապել են Ոստիկանության լրատվության բաժնի կողմից արված հերքումով, ինչը բավարար չէ՝ պնդելու համար, որ հանցագործություն իրականում տեղի չի ունեցել:

Իրավապահ մարմինները պարտավոր են հանցագործության մասին հաղորդման հիման վրա հարուցել քրեական գործ և դրա շրջանակում նշանակել համապատասխան փորձաքննություն՝ պարզելու համար՝ արդյոք մեքենայի շարժիչը գործարկվել է արգելադրման վերցվելու օրվանից ի վեր, արդյոք հնարավոր չէր ճշգրիտ նույնականացնել մեքենայի պետհամարանիշը և համեմատել տեսանյութով ֆիքսված մեքենան Հ. ֆալանջյանին պատկանող ավտոմեքենայի լուսանկարների հետ պատշաճ քննություն իրականացնելուց հետո: Դրանից հետո միայն հնարավոր կլինի պնդել՝ տեսանկարահանված մեքենան սպանվածի՝ արգելանքի տակ գտնվող մեքենա՞ն էր, թե՞ ոչ:

Ամեն դեպքում վարչական տույժ նշանակելու մասին՝ ոստիկանության որոշմանը կցված լուսանկարում երևում է 34 TD 091 պետհամարանիշը:

Հետաքրքրիր է՝ ոստիկանության կողմից նման վրիպումներ հաճա՞խ են թույլ տրվում:

ՀՔԱ Վանաձորի գրասենյակ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930