Լրահոս
Օրվա լրահոսը

Առաջարկվում է Անդրեաս Ղուկասյանին բաց թողնել 1 միլիոն դրամ գրավի դիմաց (Տեսանյութ)

Սեպտեմբեր 08,2016 18:33

Քիչ առաջ Երեւանի Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանից  դուրս եկավ «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի անդամ Անդրեաս Ղուկասյանի  փաստաբան  Ինեսսա Պետրոսյանը եւ հայտնեց, որ դատարանը հեռացել է խոհրդակցական սենյակ՝ քննարկելու Ղուկասյանին գրավի դիմաց ազատ արձակելու միջնորդությունը:

file2168

Փաստաբանը հայտնեց, որ առաջարկում են Ղուկասյանին  ազատ արձակել 1 միլիոն դրամ գրավի դիմաց:

Նիստում, ըստ Ինեսսա Պետրոսյանի, ցուցադրվել է տեսանյութ, համաձայն որի Ղուկասյանը Սարի թաղի դեպքերի ժամանակ չի հրահրել զանգվածային անկարագություններ:

Ինեսսա Պետրոսյանը տեղեկացրեց, որ 30 օրից ավելի է ինչ Անդրեաս Ղուկասյանը սնունդ չի ընդունել,  միայն հյութեր է խմում:

Այս պահին դատարանի դիմաց ցուցարարները սպասում են դատարանի որոշման հրապարակմանը:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930