Այսօր Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը Գյումրու քաղաքապետարանի նորակառույց, շքեղ նիստերի դահլիճում հանդիպեց տեղի գործարարների հետ՝ քննարկելով բիզնես ոլորտում տիրող իրավիճակը, հայտնելով իր մտահոգությունները և որ ամենակարևորն է՝ իր քարոզարշավն անցկացնելով։
Սամվել Բալասանյանի հանդիպումից րոպեներ առաջ կառավարության ղեկավար Հովիկ Աբրահամյանը հրաժարական տվեց, ու Գյումրու քաղաքապետը չկարողացավ շրջանցել այս թեման։ «Կառավարություն է փոխվելու, տեսնենք հիմա նոր կառավարության ղեկավարը լուրջ գումարներ կբերի՞ մեզ, վարկ կբերի՞, օրինակ՝ կոշիկի ֆաբրիկային, Մովսիսյանին խոստացան ու չտվեցին էդպես էլ, չհասցրեց․․․ », -ծիծաղելով ասաց Սամվել Բալասանյանը։ Այնուհետ նա Կարապետ Մովսիսյանից մեկ անգամ ևս ճշտեց՝ հարցնելով․ «Չտվեց, չէ՞», երբ բացասական պատասխան ստացավ գործարարից, մխիթարեց նրան, թե ոչինչ Սրմաքեշն է խոստացել, երևի կտա։
Գյումրու քաղաքապետն այնքան էր անկեղծացել, որ սովորական քաղաքացու պես սկսել էր քննադատել ամեն մի թերություն ու սխալ մոտեցում։ Սամվել Բալասանյանը նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանին մեկ անգամ էլ հիշեց Սամվել Ալեքսանյանին պատկանող շաքարի գործարանի մասին խոսելիս։ «Ալեքսանյան Սամվելի հետ եմ խոսել, վարչապետը խոստացել էր, ասել էր, որ իրեն ինչ-որ դոտացիա է ուզում տալ շաքարի ճակնդեղ աճեցնելու համար։ Որ պետական մակարդակով պետք է գումարներ տրվեն, մի քիչ արդեն հավատալս չի գալիս, որովհետև անձամբ մարդ պետք է շահագրգիռ լինի, հետո մեր գյուղացին գիտի, որ շատ ծանր աշխատանք է շաքարի ճակնդեղ աճեցնելը։ Կարո՞ղ է սխալ եմ ասում և դրա համար պետք են այնպիսի մեխանիզմներ ու մեքենասարքավորումներ, որոնք կարողանան հանել, անջատել, բայց թե շաքարի գործարան ունենք, որը պարապուրդի է ենթարկված ու էսօր չի աշխատում, գյուղացուն էլ էնքան էժան գին են առաջարկում», -ասաց Սամվել Բալասանյանը։
Կարդացեք նաև
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ
մի հատ Հովիկ Աբրահամյանը հիմա տեսնի էլի իրա աճեցրած ՚՚կադրը՚՚ ինչեր է ասում իր մասին, էդ բալասանյանը գիտի-չգիտի միայն Սրմաքեշի անունը գիտի, Սրմաքեշից հարուստ դու ես, ասա, բա մի կոպեկ ինչու չես դնում Գյումրիում: 1000 տեղ գործրան ու բիզնես ունես, ու ոչ միայն դու,տղեքդ էլ հետդ, բայց մի կոպեկ չեք ծախսում Գյումրու վրա, մենակ բյուջեից է բոլ- բոլ տարել: