«Գագիկ Ծառուկյանը կամ նրա շրջապատից որեւէ մեկը առնչություն չունի Արթուր Հարությունյանի սանիկի մեքենայի այրման հետ»,- այս մասին Aravot.am-ին ասաց Գագիկ Ծառուկյանի մամլո քարտուղար Իվետա Տոնոյանը:
Հիշեցնենք, որ 1in.am-ի հրապարակման համաձայն նախօրեին Գագիկ Ծառուկյանի հրահանգով այրվել է Աբովյանի քաղաքապետի նախկին թեկնածու Արթուր Հարությունյանի՝ Պալաչի սանիկի ավտոմեքենան:
«Այսօր հնարավորություն ունեցել եմ խոսել նաեւ այրված մեքենայի տիրոջ հետ, նա նույնպես այդ լուրը հերքել է»,- հավելեց Իվետա Տոնոյանը,- «Ինչ վերաբերում է որոշ լրատվամիջոցների հետեւողականորեն այդ թեման շահարկելու կամ Գագիկ Ծառուկյանի անունը այսպես պարբերաբար Արթուր Հարությունյանի անվան հետ կապելու փորձերին, ապա կարող եմ ասել, որ երեւի նրանք ինչ-որ անձնական շահեր են հետապնդում կամ փորձում այս ամենից ինչ-որ դիվիդենտներ հավաքել: Այդ հրապարակումը բացարձակ ապատեղեկատվություն է, որեւէ մասով իրականությանը չի համապատասխանում՝ ոչ մեքենան այրելու, ոչ էլ իբր թե Ծառուկյանի կողմից հնչեցված սպառնալիքների առումով»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ