ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Հակոբ Հակոբյանը դեռ չի կարող ասել, թե ով է հաջորդ վարչապետը, սակայն նրա Հանրապետական լինելը պարտադիր չէ. «Հանրապետականը նրա համար չէ, որ Հանրապետականը միշտ Հանրապետական լինի»:
Վարչապետի թեկնածու Կարեն Կարապետյանի մասին հասարակության գնահատականը Հակոբ Հակոբյանը ստուգել է անձամբ երեկ մի տխուր առիթով՝ հոգեհանգստի ժամանակ. «Երեկ ես գտնվում էի պանիխիդայում, եւ մարդկանց ուղղակի շատ պարզ հարցեր ես էի տալիս եւ իրանք էին ինձ տալիս, եւ ասացին, որ դրական էր»:
Իսկ ահա Ազգային համաձայնությունն, ըստ նրա լայն հասկացություն է՝ հո միայն խորհրդարանում գտնվող ուժերով չի՞ լինում այդպիսի համաձայնության կառավարությունը. «Մենք խորհրդարանից դուրս ունենք բազմաթիվ քաղաքական գործիչներ, մի քանի տասնյակ քաղաքական գործիչներ, մի քանի տասնյակ կուսակցություններ, եղա՞վ, մի քանի տասնյակ ոչ կուսակցական անձնավորություններ, մի քանի տասնյակ բարձրագույն կրթությամբ մարդիկ»:
Կարդացեք նաև
Մանրամասն՝ կարդացեք այստեղ