«Առավոտի» հետ զրույցում «Երեւանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական փառատոնի գլխավոր մենեջեր Սոնա Հովհաննիսյանը՝ խոսելով էստոնական «Հորտուս մուզիկուս» հանրահայտ խմբի հայաստանյան համերգներից, փաստեց, որ էստոնական մշակութային բարեկամությունն իրենց փառատոնի շրջանակում մեծ առաջընթաց է ապրել:
«Փառատոնը մի մեծ մեխանիզմ է, որը առաջ է հրում հասարակական կյանքը, հարցեր է լուծում: Փառատոնը բերում է կապեր մեր երաժիշտների ու կոլեկտիվների համար, ստեղծում է դաշտ՝ նաեւ արտաքին քաղաքականության համար, չէ՞ որ շատ հարցեր լուծվում են հենց մշակութային դիվանագիտության միջոցով: Պատահական չէ, որ Եվրոպական հանձնաժողովի կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերով հանձնակատար Տիբոր Նավրաչիչը փառատոնը որակել է յուրահատուկ երեւույթ»,- նշեց «Երեւանյան հեռանկարների» գլխավոր մենեջերը:
Տիկին Հովհաննիսյանը հավելեց, նման փառատոները ցանկացած երկրի առաջընթացի գրավական են՝ տնտեսական, զբոսաշրջային եւ այլ առումներով:
Մանրամասները՝ սեպտեմբերի 9-ի տպագիր «Առավոտում»:
Կարդացեք նաև
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ