Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դիմաց հավաքվել են «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի անդամ Անդրիաս Ղուկասյանի աջակիցներն ու կողմնակիցները:
Մոտ մեկ ժամ է` դռնփակ նիստում քննվում է Անդրիաս Ղուկասյանի պաշտպանների` Ինեսսա Պետրոսյանի եւ Կարեն Մեջլումյանի կողմից ներկայացված գրավի դիմաց ազատ արձակելու միջնորդությունը: Դատարանի դիմաց հավաքվել են Ղուկասյանի աջակիցները:
Կարդացեք նաև
Ցուցարարները վանկարկում են` «Ձեռքներդ հեռու մեր մաքրամաքուր տղաներից», «Սասնա ծռեր», «Մենք ենք Սասնա ծռերը»: Ի դեպ, մի փոքրիկ տղայի «սովորեցնում են» բղավել «Հայաստանը իմն է», «ես Մոնթեն եմ», «անունս Մոնթե է»:
Երեխայի հագի շապիկին Մոնթեի դիմանկարն է, իսկ ուսին գցած շապիկին` Պավլիկ Մանուկյանի որդու` Արամ Մանուկյանի:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ