Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դիմաց այսօր լրագրողների հետ զրույցում «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Ալեք Ենիգոմշյանը հրաժարվեց մեկնաբանել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի` օրերս հնչեցրած կարծիքն այն մասին, որ «Սասնա ծռերի» գործողությունը դեղին քարտ էր իշխանություններին:
Այնուամենայնիվ, Ենիգոմշյանը պնդեց. «Դա դեղին քարտ չէ: Դեղին քարտ լինում է այն ժամանակ, երբ զգուշացնում ես, որ շարունակելու դեպքում քո հետ կարող են այսպես վարվել: Այդ իմաստով սա բացարձակապես դեղին քարտ չէ, սա մեր ժողովրդի ցասումն է»:
Հավելենք, որ դատարանում դռնփակ նիստում քննվում է Անդրեաս Ղուկասյանի պաշտպանների` Ինեսսա Պետրոսյանի եւ Կարեն Մեջլումյանի կողմից ներկայացված գրավի դիմաց ազատ արձակելու միջնորդությունը: Դատարանի դիմաց հավաքվել են Ղուկասյանի աջակիցները:
Կարդացեք նաև
Այլ մանրամասները` տեսանյութում:
Լուզիա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ