«Դա հետեւանք է վարչախմբի սուր ճգնաժամի»,-վարչապետի հրաժարականի մասին այսօր Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դիմաց լրագրողների հետ զրույցում ասաց «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Ալեք Ենիգոմշյանը:
Ըստ նրա` «Սասնա ծռերի» գործողությունն արագացրեց վարչապետի հրաժարականը եւ Կառավարության փոփոխությունը. «Սերժ Սարգսյանն այսօր փոփոխության անհրաժեշտություն ունի, որովհետեւ շատ լուրջ խնդիրների առաջ է կանգնած»:
Անդրադառնալով Կարեն Կարապետյանի` վարչապետ նշանակվելու լուրերին, նա ասաց. «Խոսքը Կարեն Կարապետյան անձին չի վերաբերում, այլ նրան, թե նա ինչ է ներկայացնում իրենից: Նա Մոսկվայի պաշտոնյան է»:
Այլ մանրամասները՝ տեսանյութում:
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ