Լրահոս
Օրվա լրահոսը

Պատանդ փոխոստիկանապետը չկիսվեց իր զգացողություններով

Սեպտեմբեր 08,2016 17:08

«Իմ զգացողություններով մամուլի հետ չեմ կիսվում»,- այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց փոխոստիկանապետ, ոստիկանության շտաբի պետ Վարդան Եղիազարյանը:

Հիշեցնենք, «Սասնա ծռեր» խմբավորման կողմից ՊՊԾ գնդի գրաված օրերին Վարդան Եղիազարյանը մեկ շաբաթ ավելին պատանդ էր:

Լրագրողներին հետաքրքրում էր`Վարդան Եղիազարյանն իրեն գերու կարգավիճակում զգո՞ւմ էր:

Թեպետ իր տպավորություններով Վարդան Եղիազարյանը չկիսվեց, բայց բարձր տրամադրությունը չկարողացավ թաքցնել:

Ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյան անպատասխան թողեց նաեւ ոստիկանությունում հնարավոր կադրային փոփոխություններին վերաբերող հարցերը. «Ես չեմ կարող մեկնաբանել նման հարցեր»: Բայց նաեւ չի կարծում, որ ոստիկանությունում կադրային փոփոխությունների անհրաժեշտություն կա:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930