Լրահոս
Օրվա լրահոսը

Մի՛ խոչընդոտեք աշակերտների հոգևոր-մշակութային կրթությանը

Սեպտեմբեր 08,2016 16:38

Ս.թ. սեպտեմբերի 8-ին aravot.am-ում հրապարակվեց ինձ հետ ունեցած հարցազրույցը՝ «Դրամահավաքն այն է, որ հավաքում են թանգարանի համա՞ր, թե՞ որ տնօրենին նվեր են առնում»  վերտառությամբ: Ելնելով այս մտահոգությունից՝ այսօր նամակով դիմեցի Երևանի ավագանու մշակույթի, կրթության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ տիկին Թամարա Պողոսյանին: Բանն այն է, որ այս արգելքը խաթարում է դպրոցահասակ երեխաների հոգևոր-մշակութային կրթությունը: Նամակի բովանդակությունը՝ ստորև.

«Երևանի ավագանու մշակույթի, կրթության, և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի անդամներս դիմում ենք մի հարցով, որը, համոզված ենք, Ձեզ նույնպես կմտահոգի:

Հանրակրթության նպատակն է երկրի համար կրթել համակողմանի զարգացած, մարդասեր քաղաքացիներ: Այս որակները ստանալու համար պետությունը մշակել է ուսումնական պլաններ, որտեղ կարևորվում է մշակութային-հոգևոր կրթությունը:

Նման կրթությունը կազմակերպվում է ոչ միայն դպրոցներում՝ դասերի ժամանակ, այլև թատրոններում, համերգասրահներում, ուր պետք է այցելեն մեր աշակերտներն իրենց ուսուցիչների հետ: Մշակութային օջախներ այցելելու համար անհրաժեշտ է ունենալ տոմս, որն արժե գումար և պետք է գնի ծնողը: Սակայն քանի որ դպրոցներում քաղաքապետն արգելել է դրամահավաքը՝ առանց բացատրելու, թե որ տգեղ, անթույլատրելի գործողությունը այդ բառի տակ նկատի ունի, տնօրեններին հանձնարարել է արգելել ցանկացած տիպի դրամահավաք, վերջիններս էլ արգելում են նաև աշակերտների համար բեմադրվող ներկայացումների ու համերգների տոմսերի ձեռքբերումը:

Երևանի ավագանու մշակույթի, կրթության, և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի անդամներս խիստ մտահոգ ենք այս փաստով, որը, համոզված ենք, կիսում եք նաև Դուք, և առաջարկում ենք միջնորդել, որպեսզի պարոն Մարգարյանը շրջաբերականով տեղեկացնի դպրոցների տնօրեններին՝ անպատվաբեր «դրամահավաք» երևույթը չնույնացնել մեր երեխաների մշակութային-հոգևոր կրթությանը նպաստող ներկայացումների, համերգների տոմսերի ձեռքբերման համար հավաքվող գումարների հետ ու, ընդհակառակը, դպրոցներում խթանի այս գործընթացը»:

Հավելենք, որ տիկին Բախշյանը վերոնշյալ հանձնաժողովի անդամ է:

 

Անահիտ Բախշյան
Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցության անդամ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930