Հաշվի առնելով բազմաթիվ լրատվամիջոցների կողմից «Հայկական վերածնունդ» կուսակցություն կատարված զանգերը՝ կապված ՀՀ վարչապետի հրաժարականի հետ, ՀՎԿ մամուլի ծառայությունը տարածում է Հովիկ Աբրահամյանի հրաժարականի առնչությամբ կուսակցության տեսակետը:
Դրական ենք գնահատում և´ Հովիկ Աբրահամյանի հրաժարականի փաստը, և´ այդ հրաժարականի առնչությամբ նրա ունեցած ելույթը, որտեղ շիտակ և, ինչու ոչ, նաև հետաքրքիր շեշտադրումներ կային՝ հասարակության բևեռացման, բազմաշերտ և բազմադեմ կոռուպցիայի, նոր սկզբի անհրաժեշտության և այլն մասին, ինչի մասին բազմիցս բարձրաձայնել է «Հայկական վերածնունդ» կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանը: Եղել և մնում ենք համոզված կողմնակիցը համակարգային և արմատական փոփոխությունների և ,հատկապես, նոր սկզբի ու վերածննդի, որը ենթադրում է ադիոզ և կոռումպացված պաշտոնյանների հրաժարական, համազգային առաջընթացը երաշխավորող զարգացման համապարփակ և իրատեսական ծրագիր և ի վերջո՝ արդյունքին միտված պատասխանատու քաղաքականություն բոլոր ոլորտներում:
ՀՎԿ լրատվական–քարոզչական մասի ղեկավար՝
Էդգար Առաքելյան