Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը հանդիպել է Ֆրանսիայի՝ Եվրոպայի հարցերով պետքարտուղար Արլեմ Դեզիրի հետ: Այս մասին հաղորդում է contact.az-ը՝ վկայակոչելով Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայությունը:
Հաղորդվում է, հանդիպմանը քննարկվել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցը, կարևորվել այդ ուղղությամբ տարվող բանակցային գործընթացը:
Կողմերը քննարկել են նաև քաղաքական, տնտեսական և մշակութային ոլորտներում երկկողմ հարաբերությունները:
Կարդացեք նաև
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ