Վրաստանի նախկին վարչապետ, միլիարդատեր և «Վրացական երազանք» կոալիցիայի հիմնադիր Բիձինա Իվանիշվիլին հայտարարել է, որ Գեորգի Մարգվելաշվիլիին նախագահ նշանակելը «երկրի ամենամեծ խնդիրն է»:
«Ես Մարգվելաշվիլիին համարում եմ ամենամեծ խնդիրը, և ես արդեն այդ կապակցությամբ ներողություն եմ խնդրել հանրությունից: Ես դեռ չեմ տեսել մի տղամարդ, ով այդ տարիքում այդքան ծայրաստիճան, պատանու նման փոխում է բնավորությունը»,- ասել է Իվանիշվիլին՝ տեղի ԶԼՄ-ներին տված հարցազրույցում:
Ինչպես գրում է ՌԻԱ Նովոստին, Իվանիշվիլին, մասնավորապես, հիշեցրել է, որ Մարգվելաշվիլին, չնայած իր կտրուկ հայտարարություններին, այնուամենայնիվ, զբաղեցրել է նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի կառուցած հսկայական նստավայրը և դրանով իսկ «օգտագործում է 6 անգամ ավելի շատ տարածք և միլիոնավոր լարի՝ ժողովրդի փողերը»:
Կարդացեք նաև
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ