Լրահոս
Օրվա լրահոսը

Նաիրիտցիները վարչապետի հրաժարականի լուրից «շոկի» մեջ են ընկել. 13-ին «Նաիրիտի» ներդրողը պետք է հանդիպեր Հովիկ Աբրահամյանին (Տեսանյութ)

Սեպտեմբեր 08,2016 15:50

Սեպտեմբերի 13-ին նաիրիտցիները, «Նաիրիտում» ներդրում անել ցանկացող գործարարի հետ պետք է հանդիպեին արդեն նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանին, սակայն, ինչպես ասում են, շաբաթն ուրբաթից շուտ եկավ: Վարչապետն այսօր հրաժարական տվեց: Այն պահին, երբ վարչապետն իր հրաժարականի տեքստն էր կարդում, գործարանի նախկին աշխատակիցները կառավարության շենքի առաջ կրկին բողոքի ակցիա էին անում:

Aravot.am-ի հետ զրույցում գործարանի նախկին առաջատար ինժեներ Կարինե Շահվերդյանն ասաց, որ նաիրիտցիները, լսելով Հովիկ Աբրահամյանի հրաժարականի լուրը, «շոկի» մեջ են ընկել: Նրա խոսքերով, 4 օրից ներդրող Աշոտ Գրիգորյանն ու նրա պատվիրակությունը պետք է հանդիպեին վարչապետին` քննարկելու ներդրումային ծրագիրն ու «Նաիրիտի» վերագործարկման հարցը: Սակայն մեկ օր առաջ, ինչպես պատմեցին նաիրիտցիները, կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը նամակ է գրել գործարար Աշոտ Գրիգորյանին եւ հայտնել, որ «վարչապետն այլեւս Հովիկ Աբրահամյանը չէ եւ հանդիպումը չի կարող կայանալ»:

Կարինե Շահվերդյանի խոսքերով, իրենք հույս ունեն, որ այս հարցը չի քնեցվի եւ նոր վարչապետը կքննարկի.

nairit

«Ես չեմ ուզում անձնավորել վարչապետին, կապ չունի՝ ով ումից հետո է, ով` ումից հետո է նշանակվում, միեւնույն է, վարչապետի հետ արդեն պայմանավորվածություն կա, նոր վարչապետն այդ գործընթացը կշարունակի»:

Մանրամասները` տեսանյութում

Այսօր կառավարության առաջ բողոքի ցույց պետք է անեին նաեւ Վանաձորի Քիմպրոմի աշխատակիցները, սակայն վարչապետի հրաժարականի լուրը հաշվի առնելով` չէին եկել:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930