Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին և նրանց հետ քննարկել Լեռնային Ղարաբաղի կարգավորման հարցը: Այս մասին հաղորդվում է գերատեսչության տարածած հաղորդագրության մեջ, որը մեջբերում է Trend գործակալությունը:
ԵԱՀԿ Մինսկի խմբի՝ Ռուսաստանի, Ֆրանսիայի և ԱՄՆ-ի համանախագահներ Իգոր Պոպովը, Պիեր Անդրիոն և Ջեյմս Ուորլիքը, ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը Լավրովի հետ քննարկել են ԼՂ կարգավորման խնդիրը, այդ թվում մայիսի 16-ին Վիեննայում և հունիսի 20-ին Սանկտ Պետերբուրգում ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման հարցը: Կողմերն անդրադարձել են նաև հայ-ադրբեջանական շփման գծում ներկայում տիրող իրավիճակին:
Ինչպես հաղորդում է ԱՊԱ-ն, Ռուսաստանի արտգործնախարարի մամուլի խոսնակ Մարիա Զախարովան ճեպազրույցում նշել է, որ խորհրդակցությունները շարունակվում են:
Կարդացեք նաև
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ