Ռուսաստանի Վորոնեժ քաղաքում նորածնին անվանակոչել են Ստալին։ Ինչպես հաղորդում է «Վոլգոգրադ Նյուզ»-ը, Վորոնեժի ՔԱԳԿ-ում հաշվել են 2002թ. ի վեր երեխաներին տրված տարօրինակ անունները, բայց տեղի աշխատակիցները նման անվան առաջին անգամ են հանդիպում։
Գործակալությունը նշում է, որ ընթացիկ տարում հանդիպող արտասովոր անուններից են՝ Մադոննա, Ռաֆայել, Գրաֆ, Կակլիկ, Խրուստալինա, Լյուցիֆեր, Տագիլ։ Նշվում է, որ անցյալ տարի Սվերդլովսկի մարզի ՔԱԳԿ-ում գրանցվել է Կրիմ (Ղրիմ) և Տեոն (ի պատիվ «Գահերի խաղ»-ի սերիալի հերոսի):
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ