Լրահոս
Օրվա լրահոսը

10-ից ավելի գյուղերի բնակիչներ փակել են ճանապարհը և արդարացիորեն պահանջում են հարցի լուծում. shamshyan.com

Սեպտեմբեր 08,2016 14:09

Այսօր՝ սեպտեմբների 8-ին, լարված իրավիճակ է ստեղծվել Արմավիրի մարզում։ Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մարզի մոտ 10-ից ավելի գյուղերի բնակիչներ հավաքվել են Արմավիր-Սարդարապատ ավտոճանապարհին և պահանջում են, որպեսզի ժամանեն գյուղատնտեսության նախարարության, Արմավիրի մարզպետարանի պաշտոնյաները։

Արդեն մի քանի ժամ է, «մեծն» չինովնիկները չեն բարեհաճում, որպեսզի հանդիպեն գյուղացիների հետ, ովքեր արդարացիորեն պահանջում են, որ կառավարությունն ու մարզպետարանը կատարեն իրենց տված խոստումը, այն է՝ պետք է ժամանակին վճարեին գյուղմթերքների, մասնավորապես, խաղողի, լոլիկի, բիբարի, բադրջանի և այլ մթերքների՝ գյուղացիներին պարտք եղած գումարները, ինչպես նաև մթերեն խաղողը։ «Մեր ուզածն ի՞նչ է՝ մեր հալալ քրտինքով աճեցրած որակյալ խաղողը ընդունեն։

Անցյալ տարի կուրծք էին ծեծում՝ ասելով, թե՝ դուք խաղող աճեցրեք, մի ճուտ խաղող էլ չի մնա հողին, և կմթերենք նույնիսկ 150 դրամով ու հիմա հայտնի ֆիլմի հերոսի՝ Արութին Զիմզիմովի նման դիփունքը խափում ին. ոչ միայն չեն մթերում, այլ նաև փորձում են գինը գցել։ Մեր միակ հույսը կառավարությունն է, էն էլ իմացանք՝ հրաժարական է տվել։ Մենք չենք ուզում դիմել ծայրահեղ միջոցի, թե չէ օրն առավոտ էլ կարանք ճանապարհը փակենք, բայց հուսով ենք, որ պատկան մարմինները քաղաքակիրթ ձևով գոնե այս անգամ կուտ չեն տա, չնայած, ինչպես ժողովուրդն է ասում, իսկ ժողովուրդը չի սխալվում՝ սևին սապոնն ինչ անի, խևին՝ խրատը»։

 

Նյութի մանրամասները կարդացեք shamshyan.comի  կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930