Լրահոս
Օրվա լրահոսը

Պավլիկ Մանուկյանին կվիրահատեն վաղը

Սեպտեմբեր 08,2016 13:35

Պավլիկ Մանուկյանը, որին քիչ առաջ տեղափոխել են «Էրեբունի» բժշկական կենտրոն, գտնվում է նախավիրահատական շրջանում, վիրահատությունը տեղի կունենա վաղը: Այս մասին ասաց նրա պաշտպան, փաստաբան Հարություն Բաղդասարյանը: Ըստ նրա՝ քանի որ Պավլիկ Մանուկյանի հրազենային վնասվածքը բազմաբեկորային է, մարմնի մեջ առաջացել են տարբեր փոսեր: «Պարզ երեւում է, որ այդ բեկորները ոտքի մասից տարբեր տեղերից են դուրս եկել: Ճիշտ է, կրակոցը դիպուկահարից է, բայց էն ձեւի զենք է, որով կրակում են ոչ մարդկանց վրա: Այս պահին ընթանում են լրացուցիչ հետազոտություններ, Պավլիկը իրեն նորմալ է զգում»,- ասաց Հարություն Բաղդասարյանը:

harutyun_bagdasaryan_1

Հիվանդանոց է եկել նաեւ Պավլիկ Մանուկյանի կինը՝ Մարինա Մանուկյանը, որին չի հաջողվել տեսնել ամուսնուն: Նա լրատվամիջոցներով փոխանցեց որդուն եւ ամուսնուն,  որ անհամբեր սպասում է նրանց վերադարձին:

Անուշ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930