Լրահոս
Օրվա լրահոսը

Վկայի ձեռքից վերցրել են դրամապանակն ու հեռախոսը, ցուցարարներին 12 ժամ զուգարան չեն թողել գնալ. Իրավապաշտպաններ

Սեպտեմբեր 08,2016 13:11

«Այրված, ծեծված ու խաբված». Այսպիսի անունով 2016թ. հուլիսի 17-30-ը տեղի ունեցած իրադարձությունների մոնիտորինգի արդյունքում Միջազգային Համագործակցությունը, Հանուն Մարդու Իրավունքների կազմակերպությունը եւ Հելսինկյան Ասոցիացիա իրավապաշտպան կազմակերպությունը, համագործակցելով Նորվեգիայի Հելսինկյան Կոմիտեի, Protection of Rights without Borders կազմակերպության եւ Հելսինկյան քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի ներկայացուցչության հետ զեկույց է կազմել: Այն նվիրված է իրավապաշտպան Միքայել Դանիելյանի հիշատակին:

Այսօր մինչ զեկույցը ներկայացնելը Հելսինկյան ասոցիացիայի անդամները ֆլեշմոբ արեցին եւ նոր շապիկներ հագան՝ Միքայել Դանիելյանի գաղափարների մասին հիշեցնող՝ «ապրիր ազատ կամ մեռիր»:

img_7502Հելսինկյան ասոցիացիայի ներկայիս նախագահ Նինա Կարապետյանցը զեկույցը ներկայացնելիս պատմեց ոստիկանական բաժանմունքում ցուցարարների նկատմամբ խոշտանգումների մասին. «12 ժամ զուգարան չեն կարողացել մտնել, այդ շոգին ջուր չեն կարողացել խմել, դա մարդու խոշտանգման դասական տարբերակներից է: Այն, որ որոշ ոստիկաններ հեռացվեցին աշխատանքից, դա չենք համարում, որ պատժվեցին: Դա պատժի տեսակ չէ, անգամ կարող ենք ենթադրել, որ Աշոտ Կարապետյանին պաշտոնի բարձրացում է սպասում: Միայն այն,որ երկրի նախագահը շնորհակալություն հայտնեց ԱԱԾ-ին, ոստիկանությանը լիարժեք գործողություների համար, այլեւս կարող ենք ասել, որ մեզ ոչ մի բան չի սպասվում»:

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցն ասաց, որ քաղաքացու կողմից ոստիկանության բռնության հետ կապված հենց սկզբից ոստիկանությունը անելիք չունի, խնդիրը միանգամից պետք է փոխանցվի ՀՔԾ-ին:

Արթուր Սաքունցը մի դեպք պատմեց, թե ինչպես են Խորենացի փողոցում բնակվող Մելիքսեթ անունով մի տղայի հետ վարվել ոստիկանական բաժանմունքում: Նախ նրան հարցրել են, թե ուր ես գնում, չի հասցրել ասի, որ բնակվում է Խորենացիում, Խորենացի բառը լսել են ու միանգամից տարել բաժին: Այնտեղ որպես վկա են ձեւակերպել ու ասել են՝ գոհ եղիր, որ վկա ես. «Բայց ուշագրավ է, որ վկայի ձեռքից վերցրել են դրամապանակն ու հեռախոսը, նա ստիպված է եղել ոտքով կենտրոնի ոստիկանությունից Խորենացի գալ, որովհետեւ ոչ մի կոպեկ գումար չի ունեցել: Հետո սկսել են համոզել նրա ծնողներին, որ բողոքը հետ վերցնի»:

Սաքունցը հիշեցրեց, թե ինչպես էին «Էլեկտրիկ Երեւանի» իրադարձություններից հետո ցուցարարներին զանգվածաբար տանում նարկոլոգիական կենտրոն՝ ստուգելու ալկոհոլի եւ թմրամիջոցների օգտագործումը: Միայն 1 հոգու մոտ էր հայտնաբերվել ալկոհոլի օգտագործում: Նրա խոսքերով՝ Խորենացու եւ Սարի թաղի դեպքերից հետո պետք է ՀՔԾ-ն ոստիկաններին տաներ նարկոլոգիական ու ստուգեր:

armen_martirosyan

Զեկույցի ներկայացմանը մասնակցում էր նաեւ «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը: Նա մի սխալ էր նկատել զեկույցում, որտեղ իրադարձությունների նկարագրությունը բաժնում գրված է՝ «Հուլիսի 25-ի դրությամբ խաղաղ ցույցերին մասնակցությունն աճեց մինչեւ 2-3 հազար մարդ»: Արմեն Մարտիրոսյանի խոսերով՝ մի 0 պակաս են գրել, Տիգրան Մեծ պողոտան այդ օրը լիքն է եղել:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930