Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Լացի պատը մի քանի օր մնաց, մինչև Կարեն Կարապետյանին չհանեցին գործից. «Չորրորդ իշխանություն»

Սեպտեմբեր 08,2016 12:47

Երեկ մարդկանց մի մասն արդեն հասցրեց քննադատել Կարեն Կարապետյանին, մի մասը՝ գովել, ասել, որ դա իդեալական թեկնածություն է։

Այս Կարեն Կարապետյանի անցյալի հետ կապված մի բան է տպավորվել. երբ նա Երեւանի քաղաքապետ էր, եւ լուրեր տարածվեցին, որ շուտով նրան ազատելու են աշխատանքից, Ֆեյսբուքի պատը Լացի պատ դարձավ։ Քաղաքապետարանի՝ այն ժամանակվա աշխատակիցներին հրահանգել էին հնարավորինս լացակումած ստատուսներ գրել, թե ինչքան են նրանք սիրում Կարեն Կարապետյանին, որ կյանքն առանց նրա կյանք չէ, որ նրանից ավելի լավ քաղաքապետ պատմությունը չի տեսել։ Լացի պատը մի քանի օր մնաց, մինչև Կարեն Կարապետյանին չհանեցին գործից, նոր դինջացան։

Իհարկե, այս դրվագը դրական կամ բացասական շատ բան չի ասում Կարեն Կարապետյանի մասին, բայց որ նշանակեն վարչապետ, հետո ազատելիս՝ պատկերացնում ենք, թե սոցցանցերում խարակիրիների ինչպիսի տեսարաններ կլինեն։

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930