Լրահոս
Օրվա լրահոսը

Ավելի քան 16 միլիոն դրամի վնաս Դիլիջան ազգային պարկում

Սեպտեմբեր 08,2016 12:32

Մարինե Պետրոսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա հանդիսանալով ՀՀ բնապահպանության նախարարության «Դիլիջան ազգային պակ» ՊՈԱԿ-ի «Հաղարծին» տեղամասի 7-րդ պահաբաժնի տեսուչ, ստացել է վարչատնտեսական գործառույթներ իրականացնող պաշտոնատար անձի կարգավիճակ, կրելով նյութական պատասխանատվություն իրեն ամրակցված նյութական արժեքների համար, դրսեւորելով անգործություն՝ իր վրա դրված պարտականությունները պատշաճ չի կատարել:

Դրա հետեւանքով Մ. Պետրոսյանի պահպանության տակ գտնվող պահաբաժնից քննությամբ ինքնությունը չպարզված անձանց կողմից ապօրինի հատվել են առանձնապես խոշոր չափերի հասնող՝ 3 միլիոն 340 հազար դրամ սակագնային արժեքով 162 հատ տարբեր տեսակի թաց կանգուն ծառեր, պետությանը պատճառելով 16 միլիոն 745 հազար դրամի վնաս:

Մ. Պետրոսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 315 հոդվածի 2-րդ մասով («Պաշտոնական անփութությունը,որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ կամ այլ ծանր հետեւանքներ»): Սույն քրեական հոդվածով բնութագրվող գործողությունները պատժվում են ազատազրկմամբ՝ առավելագույնը 5 տարի ժամկետով:

Ըստ «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգի՝ Մ. Պետրոսյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը: Այս քրեական գործով դատավարությունը ընթանում է Տավուշի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի Բերդի նստավայրում:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930