Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Կարեն Կարապետյանը մտադրություն չուներ վերադառնալ Հայաստան եւ որեւէ պաշտոն զբաղեցնել. «Չորրորդ իշխանություն»

Սեպտեմբեր 08,2016 12:31

Կարեն Կարապետյանը երեւանցիների հիշողության մեջ է՝ որպես առաջին հայ պաշտոնյա, որր գրանցվեց Facebook սոցիալական ցանցում։ Նրա այս հարթակը դարձել էր քննարկումների, սուր բանավեճերի ու առաջարկների հարթակ։ Օպերատիվ էր աշխատում Կարապետյանր Facebook -ում։ Կարճ ժամանակում նրա էջը դարձավ ամենալայքվածներից մեկը։ Այն ժամանակ ֆեյքերի ինստիտուտը Հայաստանում կայացած չէր, եւ 21 հազարը լուրջ թիվ էր համարվում։ Բոլորն իրական մարդիկ էին, ու բոլորի հարցերին անխտիր պատասխան էր տրվում։

Անցան տարիներ։ «Ընդհանրապես տեղյակ չեմ», 2013 թվականին Սերժ Սարգսյանի երդման արարողությանը ներկա նախկին քաղաքապետ Կարեն Կարապետյանն այսպես էր արձագանքել լրագրողների այն հարցին, թե արդյոք վարչապետ դառնալու ակնկալիք ունի՞։ Կարապետյանը նաեւ հավելել էր, թե նման առաջարկի դեպքում անգամ ինքը կհրաժարվի զբաղեցնել կառավարության ղեկավարի աթոռը, քանի որ մտադրություն չունի վերադառնալ Հայաստան եւ որեւէ պաշտոն զբաղեցնել։

Գոհար ՎԵԶԻՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930