Քիչ առաջ, կառավարության նիստից հետո, լրագրողների հետ ճեպազրույցում արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանը վարչապետի հրաժարականին անդրադառնալով, ասաց՝ կառավարության ամբողջ կազմը հրաժարական է տալու, որից հետո ձեւավորվելու է նոր կառավարություն՝ Ազգային ժողովի որոշմամբ:
Հարցին՝ մամուլը գրում է, որ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի փոխարեն նշանակելու են Վիգեն Սարգսյանին, Շավարշ Քոչարյանն ասաց. «Կառավարության նոր կազմը կհաստատի Ազգային ժողովը»:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ