Կառավարության այսօրվա նիստից առաջ էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանն ասաց, թե տեղեկություն չունի այն լուրերից, որ վարչապետն ու կառավարությունը հրաժարական են տալու: Նա տեղյակ չէր նաեւ ՀՅԴ-ի պորտֆելները կառավարությունում պահպանել-չպահպանելուց եւ հարցրեց. «Իսկ պատճառ կա՞ չպահպանելու»: Իսկ «վարչապետի հրաժարականի պատճառ կա՞» հարցին Արծվիկ Մինասյանը չպատասխանեց:
Սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանն էլ ասաց, որ մամուլից է տեղեկացել հնարավոր հրաժարականի մասին:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ