Կարեն Կարապետյանը համեմատաբար ավելի գրագետ եւ ներկայանալի պաշտոնյա կարող է լինել գոնե ԵՏՄ շրջանակներում, չունի ռուսերեն լեզվով հաղորդակցվելու խնդիր։ Իհարկե, նա «Հայռուսգազարդ» ընկերությունում լավ ղեկավար է եղել, բայց դա չի նշանակում, որ կարող է նաեւ ՀՀ լավ վարչապետ լինել։ Եթե այդ ընկերությունը փողի մեջ թաղված էր, եւ Կ. Կարապետյանն, այսպես ասած, եղած տեղից լավ վարչարարություն էր իրականացնում, ապա Հայաստանը պարտքերի մեջ կորած է, ամեն ամիս աշխատավարձ ու թոշակ վճարելու խնդիր ու տնտեսական կտրուկ եւ գրագետ բարեփոխումների խիստ անհրաժեշտություն ունի։
Այդպիսով նա պետք է լինի ՀՀ ճգնաժամային վարչապետ։ Կհաջողի՞ նա լուծել ՀՀ տնտեսության առաջ կանգնած ծանր խնդիրները, այլ պաշտոնյաների նման չի՞ գայթակղվի իր վարչական լծակները սեփական մենաշնորհային բիզնեսին ծառայեցնելուց։ Չէ որ նա ներտնային գազասպասարկման ծառայության մենաշնորհ հանդիսացող «Էյ Ի Զի» ընկերության սեփականատերերից է, ինչպես նաեւ ունի պլաստմասե խողովակների արտադրություն։
Տնտեսական բարեփոխումներ իրականացնելու դեպքում կունենա՞ բավարար ինքնուրույնություն, համարձակություն, անգամ՝ ցանկություն։ Ընդամենը մի քանի ամիս, առավելագույնը կես տարի է անհրաժեշտ այս ամենը հասկանալու համար։
Արմինե ԱՎԵՏՅԱՆ
Կարդացեք նաև
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում