ՀՀԿ-ական պատգամավոր Մկրտիչ Մինասյանն էլ Է մամուլից իմացել կառավարության փոփոխությունների մասին, բայց կարծում է, որ անձերի փոփոխությամբ հարց չի լուծվի։
– Հիմա խոսվում է վարչապետի ու որոշ նախարարների պաշտոնանկության, ազգային համաձայնության կառավարության ձեւավորման մասին։ Ի՞նչ է սա ենթադրում՝ կա՞ քաղաքական ճգնաժամ։
– Քաղաքագիտական կատեգորիա է, դա ոչ հայկական, ոչ ասիական
կատեգորիա է (նկատի ունի ազգային համաձայնության կառավարության գաղափարը՝ Լ. Շ.)։ Սա քաղաքական անցած ճանապարհին գոյություն ունեցող տեսակ է, երբ երկրի առջեւ ծառացած խնդիրների թնջուկն ավելի բարդանում է, այդ դեպքում երկրի քաղաքական ուժերն ու իշխանությունը գնում են լայն կոալիցիայի, լայն համաձայնության՝ բոլոր ուժերը համատեղելով, փորձում են երկրի խնդիրները լուծել։
Կարդացեք նաև
– Այսինքն՝ կա՞ նման կառավարություն ձեւավորելու անհրաժեշտություն, իշխանությունն ի զորու չէ՞ միայնակ լուծել խնդիրները։
– Ես չգիտեմ՝ ազգային համաձայնության կառավարություն կլինի, թե
ոչ, բայց որ ազգային համաձայնության ձգտում կա իշխանության կողմից, ես
դրանում համոզված եմ։
Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում