Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Նորի՞ց կառավարության փոփոխություն

Սեպտեմբեր 08,2016 10:12

Կառավարության հերթական փոփոխության մասին խոսակցությունները կարծես թե իրականություն են դառնում: Սովորաբար իշխանական շրջանակները դրանից մի քանի օր առաջ ասպարեզ են նետում համապատասխան լուրերը, հնչեցնում են որոշակի անուններ, որից հետո «որոշում է ընդունվում» ՀՀԿ խորհրդի նիստում, որը հենց այնպես (ասենք, ՏԻՄ ընտրություններին պատրաստվելու համար) չի հավաքվում: Հստակ տեղեկատվություն, թե ինչ որոշում է վաղն ընդունվելու՝ չունեն նույնիսկ ՀՀԿ-ական պատգամավորները. ինչպես ասում է հայտնի ֆիլմի հերոսուհին՝ մեզ մոտ այն մասին, թե «ով է փեսացուն, իմանում են միայն հարսանիքի օրը»: Այնպես որ՝ այս պահին՝ չորեքշաբթի օրը երեկոյան, ես 100 տոկոսանոց վստահությամբ չեմ կարող ասել, թե ինչպիսի որոշում կընդունվի վարչապետի եւ, հետեւաբար, կառավարության փոփոխության մասին:

Իմ նկատառումները կարող եմ ներկայացնել զուտ տրամաբանության եւ «պատմական փորձի» շրջանակներում:

Եթե մեկը, ենթադրենք, պարկեշտ մարդ է եւ լավ մասնագետ, դա դեռ չի նշանակում, որ նա կարող է աշխատել վարչապետ կամ նախարար: Դրանք քաղաքական պաշտոններ են: Եվ առանց ձեւական (խորհրդարանական) եւ ոչ ձեւական (օլիգարխիկ) մեծամասնության համաձայնության՝ այդ մարդիկ չեն կարող իրականացնել իրենց ծրագրերը: Անկախ Հայաստանի պատմության մեջ եղել են նման «թույլ», վերոնշյալ մեծամասնությունների վստահությունը չվայելող վարչապետներ: Օրինակ՝ Արմեն Սարգսյանը, Արմեն Դարբինյանը եւ Տիգրան Սարգսյանը, որոնց ղեկավարությամբ առանձնապես փայլուն նվաճումների չենք հասել: Եղել են նաեւ «ուժեղ» վարչապետներ, օրինակ՝ Ռոբերտ Քոչարյանը եւ Վազգեն Սարգսյանը, բայց այդ դեպքում անխուսափելի էին նրանց՝ ամբողջական իշխանությունը նվաճելու հավակնությունները: Եվ որպես դրա հետեւանք՝ հեղաշրջումները: Վարչապետն այսպիսով, գոնե մինչեւ 2018թ. գարուն պետք է իր մեջ հավասարակշռի «ուժն» ու «թուլությունը», որպեսզի իրավիճակը կայուն մնա: Արդյո՞ք հաջորդ վարչապետն այդպիսին կլինի:

Ազգային համաձայնության կամ ժողովրդական վստահության կառավարության մասին: Ընդդիմադիր կուսակցությունները կամ այն կուսակցությունները, որոնք ձեւականորեն ընդդիմադիր են համարվում, դժվար թե այս իրավիճակում վերցնեն նախարարական պորտֆելներ, եթե անգամ դրանք առաջարկվեն: Ոչ ոք չի ցանկանա կես տարով՝ մինչեւ 2017թ. խորհրդարանական ընտրությունները, փչանալ եւ կրել «ծախվածի» խարանը: Նախընտրական քարոզչությունը շատ ավելի հեշտ է ծավալել արմատական ընդդիմադիրի կարգավիճակով: Բայց եթե նույնիսկ ապագա կառավարությունում լինեն 60 կուսակցությունների ներկայացուցիչներ, միեւնույն է՝ նման կառավարությունը հնարավոր չի լինի կոչել «համաձայնության» կամ «վստահության»: Նման բաների հնարավոր չէ հասնել ոչ պորտֆելներ բաժանելով, ոչ էլ բռնի գործողություններով: Դրա միակ ճանապարհը օրինական ընտրություններն են:

 

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (3)

Պատասխանել

  1. Նարեկ says:

    Ասում եք ընդդիմադիր կուսակցությունները կամ այն կուսակցությունները, որոնք ձեւականորեն ընդդիմադիր են համարվում, դժվար թե այս իրավիճակում վերցնեն նախարարական պորտֆելներ, եթե անգամ դրանք առաջարկվեն: Ոչ ոք չի ցանկանա կես տարով՝ մինչեւ 2017թ. խորհրդարանական ընտրությունները, փչանալ եւ կրել «ծախվածի» խարանը:

    Դաշնակներն համաձայնվել են ամիսներ առաջ: Ու եզրակացությունը մեկն է. էնքան փչացած ու խարանված են, որ էլ տեղ չկա:

  2. gib.gibindus says:

    Եթե նախկին թայֆեն իր դատարկությամբ կարելի էր կառավարություն անվանել, ապա սա էլ կարելի է “խորը վերլուծություն” համարել:Թքած, թե վաղուց արդեն “քաղաքագիտություն” կա, ստանդարտներ կան: Դե մենք ուրիշ ենք, ոչ մեկին նման մեր պոռոտախոսությամբ և դատարկությամբ: Ավելի զավեշտական կլինի, եթե նորից նույն վարչապետին հանձնարարվի կազմել կառավարություն: Ու բոլոր մտավոր հաշմանդամները մնան իրենց տեղերում:

  3. Ruben says:

    Может быть, яйца намного умнее кур, но они быстро протухают.

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930