Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ադրբեջանական ձգտումները կարող են տապալվել

Սեպտեմբեր 08,2016 17:00

«Ներկայում Վրաստանն էներգետիկ եւ տնտեսական կապուղիներով ավելի սերտ համագործակցություն է ծավալում Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ եւ բացի տարանցիկ երկիր լինելուց` նաեւ օգտվում է ադրբեջանական էներգակիր ռեսուրսներից. դա անկասկած առավելություն է տալիս Ադրբեջանին:

Հայաստանի համար դա խնդիր է՝ հատկապես եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ Ադրբեջանն ու Թուրքիան շարունակում են վարել Հայաստանին մեկուսացնելու եւ տարածաշրջանային պրոյեկտներից դուրս մղելու քաղաքականություն»,- «Առավոտի» հետ զրույցում ասաց վրացագետ Ալիկ Էրոյանցը` վերլուծելով Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլիի մեկօրյա այցը Հայաստան եւ երկու վարչապետների զրույցներում արծարծված թեմաները: Վրացագետի համոզմամբ՝ բոլոր դեպքերում պետք է հաշվի առնենք, որ էներգետիկ ոլորտում կան նաեւ այլ խոշոր խաղացողներ՝ նույն Իրանն ու Ռուսաստանը, եւ որքան էլ Ադրբեջանը ձգտի մենաշնորհային առավելությունների հասնել, վերոհիշյալ երկու տերություններն իրենց շահերն են առաջ մղելու:
Զրույցի մանրամասները` վաղվա «Առավոտում»:

 

«Առավոտ»

07.09.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930