Լրահոս
Օրվա լրահոսը

Նենեցների տարօրինակ օլիմպիադան եւ կենցաղը

Սեպտեմբեր 08,2016 13:30

Յամալ թերակզում, որ գտնվում է Արեւմտյան Սիբիրի հյուսիս-արեւմուտքում, Բայդարատայի եւ Օբի խորշերի միջեւ, ապրում են նենեցները: Այսօր այնտեղ ընդամենը 700 ընտանիք է ապրում, նրանք հիմնականում զբաղվում են եղջերվաբուծությամբ եւ ձուկ բռնելով: Վերջին տարիներին, կլիմայական փոփոխությունների եւ գլոբալ տաքացման պատճառով, այս մարդիկ հաճախ են փոխում իրենց բնակության վայրը, որովհետեւ եթե ձյունը սկսում է հալվել, ստիպված են տեղափոխել նաեւ եղջերուներին ու սայլակ քաշող շներին: Նենեցական ընտանիքներից մեկն էլ Վալյա եւ Յաշա Յապտիկների ընտանիքն է, նրանք 6 երեխա ունեն, 5 կատու, շների մի ողջ ոհմակ եւ շուրջ երկու հազար եղջերու:
1000-ամյա ավանդույթներին հետեւելով՝ նենեցներն այսօր էլ ապրում են վրաններում, որոնք պատված են եղջերուի կաշվով: Երեք-չորս օրը մեկ, նրանք տեղափոխում են իրենց վրանները՝ արոտավայրերը չվնասելու համար: Նենեցները դժգոհում են, որ արոտավայրերին ամենամեծ վնասն են պատճառում տրանսպորտային համակարգը, գազի փնտրտուքը եւ երկրաբանական ուսումնասիրություն-հետախուզումները:
Յապտիկների ընտանիքը մաս է մի համայնքի, որը բաղկացած է 10 ընտանիքից:

nenec_1Բազմազավակ նենեցների մոտ ընդունված է, որ հետագայում ծնողների մասին հոգ տանի տան կրտսեր զավակը, որն էլ ժառանգություն է ստանում հայրական վրանը:
Նենեցներն աշխարհում համարվում են եղջերուների հոտերի ամենահմուտ հովիվները: Լավ «մարզավիճակի» համար նենեց երիտասարդներն ու հասուն տղամարդիկ պարբերաբար մասնակցում են Յամալում անցկացվող սպորտային մրցումների՝ ըմբշամարտի, հեռացատկի, պարանի ձգման եւ եղջերվավարության: 10 տարին մեկ այստեղ նույնիսկ անցկացվում է սեփական օլիմպիադան:

Ամենացնցողը նենեցների մոտ նրանց հումակերությունն է, դաժան կլիմայական պայմաններին դիմակայելու համար՝ նրանք իբրեւ սնունդ օգտագործում են ոչ միայն կենդանիների հում միսը, այլեւ արյունը:
Պատրաստեց
ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆԸ
Ըստ kulturologia.ru

«Առավոտ»

07.09.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930