Լրահոս
Օրվա լրահոսը

Վրաստանը բոլոր գործիքներն ունի՝ ՆԱՏՕ-ի անդամակցությանը պատրաստվելու համար. Սթոլթենբերգ

Սեպտեմբեր 07,2016 23:11

Վրաստանը բոլոր գործիքներն ունի՝ Հյուսիսատլանտյան դաշինքի անդամակցությանը պատրաստվելու համար: Այսօր Թբիլիսիում նման հայտարարություն է արել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը Վրաստանի վարչապետ Գեորգի Կվրիկաշվիլիի հետ համատեղ մամուլի ասուլիսում:

«Մենք լրացուցիչ միջոցներ ենք ձեռնարկել՝ մեր առանց այն էլ խորը համագործակցության մեխանիզմները խորացնելու համար: Որպես ասպիրանտ-երկիր՝ Վրաստանը բոլոր գործիքներն ունի՝ ՆԱՏՕ-ի անդամակցությանը պատրաստվելու համար: Իսկ ՆԱՏՕ-ն կաջակցի Վրաստանին այդ ճանապարհին»,- ասել է Սթոլթենբերգը, որի խոսքերը մեջբերում է «Գրուզիա Օնլայնը»:

Պատասխանելով այն հարցին, թե ինչ դերակատարություն ունի այդ հարցում Ռուսաստանը, Սթոլթենբերգն ասել է, որ «ՆԱՏՕ-ի դռները բաց են», և ցանկացած անկախ պետության անդամակցության հարց «որոշում են ՆԱՏՕ-ի անդամ երկրները, և ոչ մի այլ երկիր իրավունք չունի միջամտել այդ գործընթացին»:

Իր հերթին Վրաստանի վարչապետը նշել է, որ Վրաստանը և Հյուսիսատլանտյան դաշինքը ակտիվորեն համագործակցում են ռազմական ոլորտում: «Այս հանդիպումը Վարշավայում ՆԱՏՕ-ի գագաթաժողովին մեկնարկած կարևորագույն գործընթացի մասն է, որի նպատակն է բարձրացնել Վրաստանի պաշտպանունակությունը և երկիրը պատրաստել դաշինքին անդամակցությանը: ՆԱՏՕ-ին միանալը Վրաստանի բնակչության հաստատուն կամքն է»,- հայտարարել է Կվիրիկաշվիլին:

Հիշեցնեք, այսօր Վրաստան է այցելել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը՝ մասնակցելու դաշինքի Հյուսիսատլանտյան խորհրդի նիստին:

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930